ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմֆոնների և արմթաբերի արտադրությունը նվազել է

facebook.com

Հայաստանում 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին  արտադրվել էր 1585 հատ պլանշետ: 2017թ. նույն ժամանակահատվածում  արտադրվել  է 55 պլանշետ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 96.5%-ով, փոխանցում է Panorama.am-ը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  հունվար-սեպտեմբերին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 36%-ով. եթե 2016թ. 9 ամիսներին հանրապետությունում  արտադրվել է 714  հատ համակարգիչ, ապա 2017թ. հունվար-սեպտեմբերին՝ 457:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նշված ժամանակահատվածում  մեր երկրում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով  68.4%-ով: 2016  թ-ի նույն ժամանակահատվածում  արտադրվել է 1 045  հատ բջջային հեռախոս:

Հիշեցնենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է նախորդ տարվա  հունիսից: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    20 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: