ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ. Նեթանյահու

Նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով:

Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարևորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել և նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ:

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում և համոզունք հայտնեց, որ հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան։

Զրուցակիցները նշեցին, որ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում, համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու և հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար:

Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Իսրայելի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը անդրադարձան Երուսաղեմում հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությանը։

Վարչապետ Նեթանյահուն ու նախարար Նալբանդյանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մերձավորարևելյան զարգացումների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: