Մոլդովայի մայրաքաղաքը «որոշվել» է հայկական կաշառքով

Արդյոք երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե որտեղից է Քիշնևի կենտրոնական փողոցներից մեկը ստացել «Հայկական» անվանումը: Պատասխանը բավական պարզ է և թաքնված է հենց անվանման մեջ: Հայերը ներկայիս Մոլդովայի տարածքում բնակություն են հաստատել 14-րդ դարում, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ դեռևս միջնադարում: Նրանք այստեղ հիմնականում գաղթել են Ղրիմից:
1401թ-ին Սուչավայում հիմնվել է հայկական եպիսկոպոսություն: Հայերը բնակվել են Սորոկի, Բենդերի, Քիշնև, Կաուշանի քաղաքներում, ավելի ուշ՝ 1792թ-ին, հայկական Չորնա բնակավայրի տեղում նրանք հիմնում են Գրիգորիուպոլիս քաղաքը (քաղաքն այսօր գտնվում է Մերձդնեստրի տարածքում), որի շինարարության նախագիծը հաստատվել է Եկատերինա 2-րդ կայսրուհու կողմից: Ըստ վարկածներից մեկի՝ քաղաքն իր անվանումն է ստացել ի պատիվ Գրիգոր Լուսավորչի:
1818թ.-ին, երբ Քիշնևը ստանում է քաղաքի կարգավիճակ, քաղաքի առաջին ղեկավար է դառնում Անգել Նոուրը: Շնորհիվ այդ կարգավիճակի՝ Քիշնևը դառնում է Ռուսական կայսրության Բեսարաբիա նահանգի կենտրոնը: Սակայն, պարզվում է, որ Քիշնևի՝ քաղաքի կարգավիճակ ստանալու և Բեսարաբիայի (հետգայում արդեն Մոլդովայի) կենտրոն դառնալու հարցում իրենց ներդրումն են ունեցել տեղի հայերը: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ ամենը հնարավոր է դարձել Բեսարաբիայի հայ վաճառականների շնորհիվ: Հենց նրանք են կաշառել ռուսական վարչակարգի ներկայացուցիչներին, ինչի շնորհիվ Քիշնևը քաղաքի կարգավիճակ է ստացել: Հայ վաճառականների շնորհիվ Քիշնևն առաջ է անցնել Բենդերիից՝ դառնալով տարածաշրջանի կենտրոն, ինչին, սակայն, դեմ էր նահանագապետ Բեխմետևը:
Բեսարաբիայի կենտրոն դարձած Քիշնևը դառնում է նաև տարածաշրջանի հայերին համախմբող կենտրոն: Արդեն 1830թ.-ին ստեղծվում է Հայ Առաքելական եկեղեցու Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմը, որի կենտրոն է դառնում հենց Քիշնևը: Թեմը ընդգրկում էր Դոնի տարածքները, Ղրիմը, Մալառոսիան և Նովառոսիան, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: հայկական եկեղեցական թեմի կենտրոն: 1895թ-ին թեմական կենտրոն է դառնում Նոր Նախիջևանը, ինչի արդյունքում Քիշնևի և հայկական համայնքի դերակատարումը համեմատաբար նվազեց: 1897թ.-ի տվյալների համաձայն՝ Քիշնևում բնակվել է Հայ Առաքելական եկեղեցու 427 հետևորդ և 6 հայ կաթոլիկ:
Մոլդովայի հայ գաղութն օգտվել է արտոնություններից. ունևոր դասի ներկայացուցիչներն իրավունք են ունեցել զբաղեցնել պետական պաշտոններ, կրել ազնվական տիտղոսներ: Մոլդովայում հայերը հիմնականում զբաղվել են առևտրով և տարբեր արհեստներով: Քիշնևում նրանք հիմնականում ծխախոտային ֆաբրիկանտներ էին: Բացի այդ, քաղաքի սափրիչների մեծ մասը ևս հայեր են եղել:
Մոլդովայում երկար տարիներ գործել են հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ապա՝ Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ, հետագայում` Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայր, հայտնի հոգևորական Գաբրիել արքեպիսկոպոս Այվազյանը, բանաստեղծ, մանկավարժ Հարություն Ալամդարյանը և շատ ուրիշներ:
Մոլդովայում հայկական համայնքի թերևս ամենավառ ներկայացուցիչը Մանուկ բեյ Միրզայանն է՝ խոշոր վաճառական, կալվածատեր, դիվանագետ, ով արժանանցել է բեյի տիտղոսի թուրքական իշխանությունների կողմից, պարգևատրվել է շքանշաններով և անգնահատելի ծառայություններ մատուցել Ռուսական կայսրությանը: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ օգտագործելով երկու կողմերում ունեցած իր կապերն ու ազդեցությունը՝ Մանուկ բեյը ստանձնել է միջնորդի դեր բանակցություններում և հենց Բուխարեստի նրա իջևանատանն էլ 1812թ. ստորագրվել է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը: 1813թ.-ին նա Բուխարեստից անցել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել Քիշնևում և դարձել ռուսահպատակ։ Նա հիմնադրել է Հնչեշտ քաղաքը, որտեղ գտնվում է նաև նրա ապարանքը: Միրզայանը նաև մեծ ավանդ է ունեցել մոլդովական գինեգործության մեջ՝ որպես ֆրանսիական տեխնոլոգիաների ներդնող։
Մանուկ բեյն այցելել է նաև Հայաստան, ֆինանսական օժանդակություն է ցույց տվել ինչպես Սբ. Էջմիածնին, այնպես էլ Մուշի, Երուսաղեմի և այլ վանքերի: Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում 1817թ հիմնել է Ռումինիայի առաջին հայկական դպրոցը:
Հայկական համայնքն այսօր
Քիշնևում պահպանվել է «Հայկական» (Аrmeneasca) անունը կրող փողոցը: Հայկական համայնքը թողել է բավական մեծ մշակութային ժառանգություն: Մինչ օրս կանգուն են և գործում են Սուրբ Աստվածածին (1804թ.) և Քրիստոսի Հարության մոտուռը (1915թ.): Պահպանվել է նաև Քիշնևի ամենահին՝ հայկական գերեզմանատունը:
Հայ համայնքը վերածնունդ է ապրել 1990-ական թվականների սկզբից: Ներկայումս Մոլդովայում բնակվում է 9-12 հազար հայ, ովքեր ակտիվ մասնակցություն ունեն հանրապետության տնտեսական ու մշակութային կյանքին: Քիշնևում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց, հայ մշակույթի «Անի» կենտրոնը, որի նպատակը հայկական ավանդույթների և տարածքի հայկական ճարտարապետական հուշարձանների պահպանությունն է:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ