ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը «չեզոքացրին» Ադրբեջանի հույսերը

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևոր մաս են և ընդգրկված են ներկայիս օրակարգում: Այս մասին են փաստում հակամարտության կողմերին ուղղված ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Հարրի Քամիանի և ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի կոչերը՝ իրականացնել 2016թ.-ի մայիսին ու հունիսին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված քայլերը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում, հետաքննության մեխանիզմների ներդրում):  

Լուկաշևիչը շեշտել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի որակապես բարելավել տարածաշրջանում առկա իրավիճակը: Իսկ Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան սահմաններին կայունության ապահովման տեսանկյունից նա կարևորել է հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմների ստեղծումը:

Ավելին, ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցն ի վերջո կարտացոլվի ԵԱՀԿ 2018թ.-ի բյուջեում:

Թե´ Ռուսաստանի, թե´ ԱՄՆ ներկայացուցչի այս մոտեցումները, բնականանաբար, արտահայտում են այդ երկրների պաշտոնական դիրքորոշումը. վստահության միջոցների իրականացումը և փոխվստահության մթնոլորտի ստեղծումը պետք է զուգահեռ ընթանան քաղաքական բանակցություններին՝ իրական արդյունք գրանցելու համար: Ըստ էության, սա ևս մեկ հակափաստարկ էր Ադրբեջանի իշխանությունների այն պնդմանը, իբրև թե հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումն ազդարարեց քաղաքական բանակցությունների վերսկսում առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների:  Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ հրաժարվում են այդ պայմանավորվածությունների կատարումից: 

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առանց վստահության մթնոլորտի ձևավորման, առանց հրադադարի ռեժիմի պահպանման, անհնար է խոսել հակամարտության խաղաղ կարգավորման մասին: Սա գիտակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ-ում ԱՄՆ և Ռուսաստանի նեկայացուցիչների հայտարարությունները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: