ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովա-Հայաստան համագործակցությունը նոր կամուրջ է ստեղծում ԵՄ և ԵԱՏՄ միջև

Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի այցը Հայաստան Քիշնև-Երևան համագործակցության ակտիվացման գործընթացի կարևոր փուլ էր: Հայաստանն այսօր գտնվում է Եվրամիության հետ նոր համապարփակ համաձայնագրի ստորագրման նախաշեմին, իսկ Մոլդովան, արդեն լինելով ասոցացված երկիր, ջանքեր է գործադրում ԵԱՏՄ հետ համագործակցություն հաստատելու ուղղությամբ: Արդեն իսկ Մոլդովային տրամադրվել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ (ի դեպ՝ Մոլդովան առաջին դիտորդ երկիրն է Եվրասիական տնտեսական միությունում):

Փաստացի, Հայաստանն ու Մոլդովան ընտրել են նույն ուղին՝ համադրելով երկու ինտեգրացիոն գործընթացները, սակայն շարժվում են հակառակ վեկտորներով: Եվ այդ համատեքստում նրանց միջև փորձի փոխանակումն ու փոխօգնությունը խիստ կարևոր են: Ի դեպ, այդ կարևորությունը պետք է դիտարկել ոչ միայն անմիջապես երկու երկրների, այլ նաև երկու միությունների համար: Ի վերջո, չնայած առկա հակասություններին և ՌԴ-Արևմուտք սրված հարաբերություններին, ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարը շարունակում է մնալ արդիական և օրակարգային՝ անգամ չլինելով շատ մոտ ապագայի հարց:

Ինչ վերաբերում է այսօր Մոլդովայում Դոդոնի ունեցած թույլ քաղաքական հենարանին (Դոդոնի գլխավորած Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստական Կուսակցությունը մեծամասնություն չունի խորհրդարանում), ապա իրավիճակը մոտ ապագայում կարող է փոփոխություններ կրել: 2018թ.-ի աշնանը Մոլդովայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և, ըստ Timpul թերթի պատվերով իրականացված «Հանրային կարծիքի հիմնադրամի» վերջին սոցհարցումների տվյալների, այժմ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում Դոդոնի գլխավորած կուսակցությունը կհավաքեր ձայների 44.5 տոկոսը, մինչդեռ այսօր ամենաշատ ձայներ ունեցող եվրոպամետ Դեմոկրատական կուսակցությունը կլիներ միայն երրորդ տեղում՝ 5.5 տոկոս ձայներով, երկրորդ տեղում կլիներ նորաստեղծ «Գործողություն և սոլիդարություն» կուսակցությունը: Իսկ դա նշանակում է, որ Դոդոնը զգալիորեն կամրապնդի իր քաղաքական դիրքերն ու կկարողանա ավելի վստահ քայլերով գնալ ԵԱՏՄ հետ համագործակցության խորացման ուղղությամբ:

Ուստի, այժմ Մոլդովայի հետ համագործակցությունը կարող է իր նպաստը բերել ԵԱՏՄ-ում Հայաստանի դիրքի և դերակատարման ամրապնդմանը՝ զուգահեռ նպաստելով եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն միությունների միջև կամուրջների կառուցմանը:

Բացի այդ, Արևելյան գործընկերության երկրների խմբավորման ներկայիս միտումների համատեքստում (Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներն առանձնացվում են, իսկ Հայաստանն էլ դիտարկվում է Ադրբեջանի և Բելառուսի հետ միասին չստորագրած երկրների շարքում), Հայաստանի համար կարևոր է ԱլԳ երկրների շարքում ունենալ վստահելի գործընկերներ, որոնք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո կօգնեն հաղթահարել այդ խմբավորումն ու ներգրավվել «ասոցացված երկրների» ձևաչափերում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: