ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ և ԻԻՀ հյուպատոսություններն անվտանգային առումով դրական կլինեն. Սյունիքի մարզպետ

 

ՀՀ Սյունիքի մարզում Ռուաստանի և Իրանի հյուպատոսությունների առկայությունն անվտանգային առումով կարող է դրական նշանակություն ունենալ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը, փոխանցում է Sputnik-ը:
«Երկու դեպքում էլ մեծ աշխատանք է կատարվել և մեծ ազդեցություն կարող է ունենալ»,– ասաց մարզպետը` խոսելով Իրանի հյուպատոսության աշխատանքի և ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին։
Նա հույս հայտնեց, որ Իրանի հյուպատոսությունը վերջինը չի լինի Սյունիքում։
Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի ՀՀ Սյունիքի մարզում։
ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարները։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: