ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք ԱՄՆ-ն և Ռուսաստանը պատրաստ են համագործակցել

kremlin.ru

Վերջերս ԱՄՆ-ն և Ռուսաստանը իրենց հանձնառությունը հայտնեցին ամենաբարձր մակարդակով համագործակցելու վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է. «Մենք ցանկանում ենք, որ Պուտինը օգնի Հյուսիսային Կորեայի հարցում», հաղորդում է BBC-ն: Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում շարունակվող ճգնաժամը, ասել է. «Մենք հաճախ ենք հայտարարել, որ պատրաստ ենք էջը շրջել և առաջ նայել դեպի ապագան», հաղորդում է ՌԵՆ TV հեռուստատեսությունը:

Այնուամենայնիվ, չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախնական հայտարարություններին, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Վիետնամի գագաթաժողովի ժամանակ, ղեկավարները կարողացան շփվել միայն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում: Բացի այդ, նրանց կողմից ընդունվեց նաև համատեղ հայտարարություն, որով աջակցություն են հայտնում սիրիական հակամարտության քաղաքական լուծմանը: Նշենք, որ փաստաթուղթը մշակվել է երկու երկրների փորձագետների կողմից և համաձայնեցվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից: Հայտարարության մեջ առաջարկվող քաղաքական լուծումը ներառում է «սահմանադրական բարեփոխումներ և ՄԱԿ-ի վերահսկողության ներքո ազատ և արդար ընտրություններ, որոնք անցկացվում են թափանցիկության ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան` բոլոր սիրիացիներին, այդ թվում, արտերկրում բնակվող, ընտրություններին մասնակցելու իրավունք ընձեռելով»:

Մեկնաբանելով ղեկավարների պաշտոնական հանդիպման կազմակերպման ձախողումը՝ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Ցավոք, ամերիկյան կողմը այլընտրանք չներկայացրեց, չնայած մեր ռուս գործընկերների բոլոր ջանքերին: Ամերիկյան կողմը միայն մեկ անգամ իրենց հարմար վայրի ու ժամի առաջարկ ներկայացրեց», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այնուամենայնիվ, երկու ղեկավարների կողմից համագործակցելու պատրաստակամությունն ավելի քան ակնհայտ էր. գագաթաժողովի ողջ ընթացքում կողմերը կարծես բաց չէին թողում շփվելու հնարավորությունը: Գագաթաժողովի լուսանկարներից երևում էր, որ Թրամփը, քայլելով դեպի Պուտինը, երբ վերջինս նստած էր գագաթաժողովի սեղանի շուրջ, մոտենում է նրան և զրույցի բռնվում: Մեկ այլ նկարի մեջ երկու ղեկավարները ևս զրուցում են և միասին քայլում այն ուղղությամբ, որտեղ պետք է անցկացվեր APEC գագաթաժողովի ավանդական լուսանկարի ֆոտոսեսիան, հաղորդում է «Jerusalem Post»-ը:

Ինչ վերաբերում է կողմերի կողմից պաշտոնական հանդիպում կազմակերպելու ձախողմանը, կարելի է ենթադրել, որ դա հիմնականում պայմանավորված է կողմերի հավակնությունների հետ՝ «թելադրելու խաղի իրենց կանոնները», ինչը բնական է, հաշվի առնելով կողմերի երկար տարիների ընթացիկ մրցակցությունը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: