Արդյո՞ք ԱՄՆ-ն և Ռուսաստանը պատրաստ են համագործակցել
Վերջերս ԱՄՆ-ն և Ռուսաստանը իրենց հանձնառությունը հայտնեցին ամենաբարձր մակարդակով համագործակցելու վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել է. «Մենք ցանկանում ենք, որ Պուտինը օգնի Հյուսիսային Կորեայի հարցում», հաղորդում է BBC-ն: Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում շարունակվող ճգնաժամը, ասել է. «Մենք հաճախ ենք հայտարարել, որ պատրաստ ենք էջը շրջել և առաջ նայել դեպի ապագան», հաղորդում է ՌԵՆ TV հեռուստատեսությունը:
Այնուամենայնիվ, չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախնական հայտարարություններին, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Վիետնամի գագաթաժողովի ժամանակ, ղեկավարները կարողացան շփվել միայն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում: Բացի այդ, նրանց կողմից ընդունվեց նաև համատեղ հայտարարություն, որով աջակցություն են հայտնում սիրիական հակամարտության քաղաքական լուծմանը: Նշենք, որ փաստաթուղթը մշակվել է երկու երկրների փորձագետների կողմից և համաձայնեցվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի կողմից: Հայտարարության մեջ առաջարկվող քաղաքական լուծումը ներառում է «սահմանադրական բարեփոխումներ և ՄԱԿ-ի վերահսկողության ներքո ազատ և արդար ընտրություններ, որոնք անցկացվում են թափանցիկության ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխան` բոլոր սիրիացիներին, այդ թվում, արտերկրում բնակվող, ընտրություններին մասնակցելու իրավունք ընձեռելով»:
Մեկնաբանելով ղեկավարների պաշտոնական հանդիպման կազմակերպման ձախողումը՝ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Ցավոք, ամերիկյան կողմը այլընտրանք չներկայացրեց, չնայած մեր ռուս գործընկերների բոլոր ջանքերին: Ամերիկյան կողմը միայն մեկ անգամ իրենց հարմար վայրի ու ժամի առաջարկ ներկայացրեց», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այնուամենայնիվ, երկու ղեկավարների կողմից համագործակցելու պատրաստակամությունն ավելի քան ակնհայտ էր. գագաթաժողովի ողջ ընթացքում կողմերը կարծես բաց չէին թողում շփվելու հնարավորությունը: Գագաթաժողովի լուսանկարներից երևում էր, որ Թրամփը, քայլելով դեպի Պուտինը, երբ վերջինս նստած էր գագաթաժողովի սեղանի շուրջ, մոտենում է նրան և զրույցի բռնվում: Մեկ այլ նկարի մեջ երկու ղեկավարները ևս զրուցում են և միասին քայլում այն ուղղությամբ, որտեղ պետք է անցկացվեր APEC գագաթաժողովի ավանդական լուսանկարի ֆոտոսեսիան, հաղորդում է «Jerusalem Post»-ը:
Ինչ վերաբերում է կողմերի կողմից պաշտոնական հանդիպում կազմակերպելու ձախողմանը, կարելի է ենթադրել, որ դա հիմնականում պայմանավորված է կողմերի հավակնությունների հետ՝ «թելադրելու խաղի իրենց կանոնները», ինչը բնական է, հաշվի առնելով կողմերի երկար տարիների ընթացիկ մրցակցությունը:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ