ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

ՌԴ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունները գրեթե լիովին վերականգնվել են

Kayhan Ozer / AP

ՌԴ-ի և Թուրքիայի փոխհարաբերությունները գրեթե լիովին վերականգնվել են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նոյեմբերի 13-ին Սոչիում կայացած հանդիպմանը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետև ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին:

Այսպես, երկու նախագահներն էլ, ամփոփելով բանակցությունների արդյունքները, դրանք որակել են որպես արդյունավետ: Մասնավորապես, նախագահները գոհունակությամբ են նշել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը, որն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ավելացել է 36 տոկոսով: Նախագահների փոխանցմամբ՝ իրենք աշխատելու են ապրանքաշրջանառությունը մինչև 2023 թվական 100 մլրդ հասցնելու ուղղությամբ: Պուտինն ընդգծել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտում «ռազմավարական համագործակցության» առկայությունը՝ որպես օրինակ նշելով «Թուրքական հոսք» գազատարի և «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծերի իրականացումը:

Ինչպես արդեն նշել ենք, պետությունների ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել է նաև իրադրությունը Սիրիայում: «Ահաբեկչության դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունների ֆոնին մենք Թուրքիայի նախագահի հետ համակարծիք ենք, որ պետք է ավելացնել ջանքերն այդ երկրում երկարաժամկետ կարգավորման հասնելու համար», - նշել է Պուտինը: Էրդողանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորման համար արդեն հող է նախապատրաստվել: «Աստանայի հանդիպումներն, ինչպես նաև դեէսկալացիայի մասին հուշագիրը, կարծում ենք, որոշակի ներդրում են ունեցել այդ տարածաշրջանում բռնության նվազեցման գործում», - նշել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների արդեն 6-րդ հանդիպումն էր, և չնայած հարաբերությունները լիովին վերականգնելու մասին կողմերի հայտարարություններին, այնուամենայնիվ Անկարայի և Մոսկվայի միջև դեռևս տարաձայնություններ կան: Մասնավորապես, Ռուսաստանը դեռևս ամբողջությամբ չի վերացրել թուրքական գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան ներկրման արգելքը: Անկարային չի գոհացնում նաև երկու երկրների միջև վիզային ռեժիմի առկայությունը:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 77%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  13° 
18.11.2017
  13° 
19.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: