ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք ԵՄ համատեղ պաշտպանության ծրագիրը «եվրոպական բանակ» է ենթադրում

The Christian Science Monitor

Օրերս ԵՄ անդամ 23 երկրների նախարարները (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Խորվաթիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա) համատեղ ծանուցում ստորագրեցին Մշտական ​​կառուցվածքային համագործակցության մասին (PESCO) և հանձնեցին  այն ԵՄ Գերագույն հանձնակատարին և ԵՄ Խորհրդին: Հնարավոր է, որ Եվրամիության մյուս անդամները հետագայում ևս միանան այս փաստաթղթին:
Սա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրները ներկայումս ավելի սերտորեն են համագործակցելու անվտանգության և պաշտպանության ոլորտում: Այժմ ԵՄ անդամ երկրները պատրաստակամ են աշխատել համատեղ պաշտպանական պոտենցիալի զարգացման, համատեղ նախագծերում ներդրումներ կատարելու և զինված ուժերի օպերատիվ պատրաստվածության ուղղությամբ: Փաստորեն, այս փաստաթուղթը առաջին պաշտոնական քայլն է PESCO-ի ստեղծման համար:
Այն «եվրոպական բանակ» ստեղծելու մասին չէ, այլ նշանակում է, որ ազգային զորամիավորումները կարող են ճգնաժամի ժամանակ մեկ ընդհանուր հրամանատարության ներքո գտնվել:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «PESCO-ն հանդիսանում է Եվրամիության տարածքի և նրա քաղաքացիների անվտանգության և պաշտպանության ոլորտում ներդրումների համար պարտադիր և ընդգրկուն եվրոպական իրավական հիմք»: Այն սահմանում է PESCO-ի սկզբունքները, ըստ որի՝ ԵՄ անդամ երկրները համաձայնվել են պարբերաբար ավելացնել պաշտպանական բյուջեները:
Պաշտպանական բյուջեի ավելացումը ԵՄ անդամ երկրների համար կարևոր քայլ է: Ըստ PESCO-ի՝ յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի ազգային ներդրումների պլան: Մասնակիցներին կաջակցի Եվրոպական պաշտպանական հիմնադրամը, որը 2020 թվականից հետո պետք է կազմի 5 մլրդ եվրո: Գումարը նախատեսվում է օգտագործել զենքերի փորձարկման և սարքավորումների գնման համար:
Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ Միացյալ Թագավորությունը հինգ երկրներից է, որոնք չեն մասնակցում այս համատեղ նախագծին: Մեծ Բրիտանիան Եվրոպայի ամենակարևոր ռազմական խաղացողներից է: Բացի այդ, Բրիտանիան թերահավատորեն է վերաբերվում ՆԱՏՕ-ին փոխարինող Եվրոպական պաշտպանական ցանկացած զուգահեռ կառույցի, հատկապես որ այժմ ԵՄ-ից դուրս գալու ճանապարհին է գտնվում: Սակայն որոշ բրիտանացի քաղաքական գործիչներ և փորձագետներ ողջունում են PESCO-ն, այն համարելով դրական քայլ, միևնույն ժամանակ ավելացնելով, որ դեռևս անհամաձայնություն կա Եվրամիության անդամ պետությունների միջև՝ PESCO-ի վերջնական նպատակների հետ կապված:
Մեկ այլ կարևոր փաստ է նաև այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի շատ գումարներ ծախսել սեփական պաշտպանության վրա, պնդելով, որ նրանք շատ են ապավինում ԱՄՆ-ի պաշտպանությանը: Բացի այդ, ԵՄ երկրների ռազմական կարողությունները ՆԱՏՕ-ի համար ավելի լավ հնարավորություններ են նշանակում: PESCO-ն կարող է զգալիորեն ամրապնդել ՆԱՏՕ-ի շրջանակներում եվրոպական բևեռը:
Այնուամենայնիվ, Եվրամիության Խորհուրդը որակյալ մեծամասնությամբ այժմ պետք է ընդունի PESCO-ի ստեղծման որոշումը: Դա կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 11-ին՝ Արտաքին գործերի հերթական խորհրդի նիստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: