ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս են փնտրում Կարիբյան ծովում Նոր Ջուղայի հայ վաճառականների անհետացած նավը և ո՞վ կարող է դառնալ նրա սեփականության տերը

Indiewire.com

«Սա Հայաստանն է» նախագծի հեղինակներ Կարեն Բալայանը և Հովհաննես Հակոբյանը հաղորդաշարի հերթական փուլում շարունակում են պատմել XVII-րդ դարավերջին ծովահենների հափշտակած «Քեդախյան վաճառական» առևտրային նավը որոնող վաճառականների ճակատագրի մասին։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիան:  

Հայ ծովագնացները հասել են Հաիթիի ափին: Այստեղ՝ Կարիբյան ծովում, Կատալինա կղզում տեղի բնակիչները հայտնաբերել էին «Քեդեխյան վաճառական» անունով նավի բեկորները: Նավը պատկանում էր Նոր Ջուղայի հայ վաճառականներ Հովհաննեսին և Հակոբին: Այդ նավով նրանք Հնդկական օվկիանոսով Կալկաթա-Սուրաթ երթուղով ապրանք էին տեղափոխում:

Հերթական արշավի ժամանակ նավի վրա հարձակում էր գործել կապիտան Քիդը, որն այդ ջրերում աշխատում էր ի շահ բրիտանական թագավորության: Հայ վաճառականները թագավորական պահպանագիր ունեին, սակայն նրանց չփրկեց այն: Կապիտան Քիդը և նրա թիմը չկարողացան դիմադրել գայթակղությանը և վերցրին բեռով նավը: Ավելին, նրանք խորտակեցին իրենց հին նավը և հեռացան Հնդկական օվկիանոսից Կարիբյան ծով «Քեդեխյան վաճառականով»:

Նավի տերերն ու նավաստիներն ափ իջեցվեցին և առաջին իսկ հնարավորության պարագայում Լոնդոն բողոք ուղարկեցին: Կապիտան Քիդին ծովահեն հայտարարեցին: Հասկանալով, որ նրան մահացու վտանգ է սպառնում, նա թաքցնում է գտածը անմարդաբնակ կղզիներից մեկում: Քիդի ձերբակալությունից և մահապատժից հետո նրա թիմը վաճառեց ամբողջ ունեցվածքը Հաիթիի նավահանգիստներից մեկում և այրեց նավը, որի բեկորները քամին շպրտեց դեպի Կատալինա կղզի, որտեղ այն վերջնականապես խորտակվեց:

Դարեր շարունակ գանձեր որոնողները փորձում են գտնել Քիդի թաքցրածը, բայց առայժմ՝ ապարդյուն: Նույնիսկ անհայտ մի կղզու քարտեզ է պահպանվել: Հայ ծովագնացները հույս ունեն, որ եթե գանձերը գտնեն, ապա Լոնդոնյան դատարանի որոշման հիման վրա Հայաստանը, որպես իր հայրենակիցների շահերի իրավահաջորդ, կարող է դառնալ նրա սեփականության տերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: