ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Նույն օրը Նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների և գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում, շնորհակալություն հայտնել հեռախոսամարաթոնի կազմակերպման մեջ ներգրավված մարդկանց՝ նրանց կատարած աշխատանքի, Արցախի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի, նրա հոգսերով ապրելու և մշտական աջակցության համար:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    11 C°
     
    22°   
    20.05.2024
    16°  14° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: