ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամփոփվել են ՀՀ ՊՆ գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի արդյունքները

Նոյեմբերի 18-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) ամփոփվել են հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 17-ը ՊԱՀՀ-ում անցկացված «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի արդյունքները, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկած և ՊԱՀՀ-ի կրթական ծրագրի շրջանակներում անցկացված առաջին այս դասընթացի նպատակն էր ՀՀ պաշտպանական-անվտանգային համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտությունների արգասիքների հիման վրա կրթության իրականացմամբ: Չորսշաբաթյա դասընթացին՝ որպես ունկնդիրներ, մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ավագ սպայական կազմի ներկայացուցիչներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Դասախոսություններով հանդես են եկել պաշտպանական-անվտանգային ոլորտի մասնագետներ, դասախոսներ՝ ԵՊՀ-ից և Հայաստանի Ամերիկյան համալսարանից, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը սույն վերապատրաստման դասընթացն իրականացրել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի և ՌԴ Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետ գործակցությամբ մշակված ժամանակակից գիտակրթական մեթոդաբանությամբ և ավարտել է ռազմավարական խաղի կազմակերպմամբ:

Դասընթացի ավարտն ազդարարող հանդիսավոր միջոցառման ընթացքում դասընթացի արդյունքներն ամփոփող ելույթներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի պետի՝ կրթության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական-անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը: Դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    28°  15° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: