ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է ամերիկյան ջազային աստղերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

ԱՄՆ-ում 99 տարեկան հասակում վախճանվել է պրոդյուսեր Ջորջ Ավագյանը, ով աշխատել էր հայտնի ջազային կատարողներ Լուի Ամսթրոնգի, Մայլզ Դևիսի, Դյուկ Էլնիգթոնի հետ, հայտնում է New York Times-ը:

Ջորջ Ավագյանը երաժշտության ասպարեզի բացառիկ հաջողակ պրոդյուսեր է, և հայտնի` որպես ամերիկյան ջազ-ինդուստրիայի հայտնիներից մեկը։

Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում, հետո ծնողների հետ արտագաղթել Միացյալ Նահանգներ։ Սովորել է Եյլի համալսարանում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել ԱՄՆ-ի բանակում, իսկ զորացրվելուց հետո իրագործել ձայնագրման ասպարեզում աշխատելու իր երազանքը։

Ավագյանին է պատկանում բազմաթիվ նախաձեռնություններ, այդ թվում՝ առաջին ջազային ալբոմի ստեղծման և ջազային ալբոմների առաջին ծանոթագրված շարքի հիմնադրման պատիվը։ Նրա ուսուցողական նոթերը մեծ տարածում ունեին այն լսարանում, որը բացի ունկնդրելուց՝ հետաքրքրված էր նաև ինտելեկտուալ երաժշտական փորձառությամբ։ Ավագյանը 12" LP ֆորմատն արտադրական ստանդարտի վերածեց՝ աշխարհով մեկ փոխելով երաժշտության ձայնագրման, տարածման և ունկնդրելու ձևը։

Բացի երաժշտական պրոդյուսերությունից, նա մեծ ներդրում է ունեցել ջազի կատարողների կարիերաների ձևավորման կամ վերսկսման գործում։ Առաջինը նա է 1955թ. ճանապարհ բացել Մայլզ Դևիսի համար և նա էր, որ Լուի Արմսթրոնգին ու Դյուք Էլինգթոնին կրկին ետ բերեց ուշադրության կետրոն։

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, այդ թվում՝ Եվրոպայի ջազի մրցանակի (Europe’s jazz award) և Ոսկե Ջանգոյի (Django d’Or)։                                                    

Ավագյանը Warner Bros. Records ընկերության հիմնադիր անդամներից է։                                                                                                                  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: