ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը ԵԱՏՄ անդամ է. Մոգերինի

Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն աջակցում է տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը

Բրյուսելում Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագրի ստորագրումից հետո այդ մասին ասաց ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ «Մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Մոգերինին:

Նա ընդգծեց, որ Եվրոպական միությունն առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրում մի երկրի հետ, որը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Մոգերինին ավելացրեց, որ այժմ կարևոր է, որպեսզի ԵՄ-ն և Հայաստանը միասին գործնական քայլեր ձեռնարկվեն համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ: Նրա խոսքով, պարբերաբար մոնիթորինգ է իրականացվելու համաձայնագրի կատարման աշխատանքների  վերաբերյալ:

Ֆեդերիկա Մոգերինին շեշտեց, որ համաձայնագիրը ենթադրում է սերտ համագործակցություն տրանսպորտի, էներգետիկայի, մարդկանց տեղաշարժի, բիզնեսի և ներդրումների, առևտրի ոլորտներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: