ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հինգ տարիների ընթացքում ահաբեկչությունից տուժել է 200 հազար մարդ

rbc.ua

Իսլամական զինվորական հակաահաբեկչական կոլացիայի տվյալների համաձայն, վերջին հինգ տարիների ընթացքում ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում մահացել և տուժել է ավելի քան 200 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Նշվում է, որ նման եզրակացության եկել են կոալիցիայի կազմի մեջ մտնող երկրների պաշտպանության նախարարները, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած նիստի ժամանակ:

Այն երկրներին, որտեղ գործում են ահաբեկչական խմբավորումները, հասցվել է 348 մլրդ դոլարի վնաս, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ նշված 200 հազար մարդուց մոտ 72% կազմում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների արդյունքում տուժածներն ու զոհերը:

Հիշեցնենք, որ Իսլամական զինվորական հակաահաբեկչական կոլացիան ստեղծվել է Սաուդյան Արաբիայի կողմից 2015թ.-ին, աճող ահաբեկչության դեմ պայքարի նպատակով:  Կոալիցիայի անդամ են նաև Թուրքիան, Պակիստանը, Մալազիան և Եգիպտոսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: