ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է. Արցախի ՄԻՊ

Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող դիտարկվել այլընտրանք Բերձորի միջանցքին: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է: Բայց հեռանկարում Արցախի հայկականության պահպանումն անհնար է պատկերացնել՝ առանց Բերձորի միջանցքի լիարժեք աշխատանքի. առնվազն այն պարամետրերով, որոնք նախատեսված են 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ:

«Ակա-Ստեփանակերտ ճանապարհի միանգամյան օգտագործումը կամ զուտ հումանիտար նպատակով օգտագործումը երբեք չպետք է մեկնաբանվի, որ Արցախի ժողովուրդը տեղի է տալիս իր ինքնորոշման իրավունքից կամ պահանջներից, հակառակը՝ պետք է օգտագործվի, որ մի երկիր, որն արհեստականորեն փակել է Արցախը սնունցող միակ զարկերակը ու դրա փոխարեն պարտադրել է մեզ անել այլ քայլ մեր ժողովրդի կյանքը  փրկելու համար, երբեք չի կարող խոսել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին»,-  Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում ասում է Գեղամ Ստեփանյանը։ 

Նա նշում է, որ անգամ այս ծանրագույն իրավիճակում, երբ իրենց համար մարդկանց կյանքը փրկելու առաջնահերթությունը ստիպում է  գնալ նման քայլի, Ադրբեջանն  օգտագործում է իր քաղաքական թեզերն առաջ մղելու համար։

Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ այլ ճանապարհները Լաչինի միջացքին այլընտրանք լինել չեն կարող, հիշեցնում Լաչինի միջանցքը ոչ թե հումանիտարբեռներ տեղափոխելու այլ ԱՐցապում  բնականոն կյանք կազմակերպելու համար է Արցախի համար՝ կյանքի ճանապարահ։

«Այդ հստակ մեսիջը պետք է տանք, որ այնպես չէ, որ մենք պատրաստվում ենք լինել մի տարածաշրջան, որն ամբողջ կյանքը պետք է կախված լինի հումանիտար բեռնից։ Դա մեզ համար ընդունելի չէ։ Որպեսզի դա տեղի չունենա, ապա Լաչինի միջանցքը պետք է գործի առանց որևէ սահմանափակումների» ,- ասում է Ստեփանյանը։

Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: