ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լոս Անջելեսին հասցված ենթադրյալ միջուկային հարվածից ավելի քան մեկ միլիոն մարդ կտուժի

LifeSite

National Interest պարբերականի մասնագետներն ամերիկյան Սթիվենսի տեխնոլոգիական ինստիտուտում ստեղծած հատուկ ծրագրի միջոցով, կանխատեսել են ԿԺԴՀ-ի կողմից` ԱՄՆ խոշորագույն քաղաքներից մեկին` Լոս Անջելեսին միջուկային հարված հասցնելու հետևանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վերլուծության համար ընտրված ռումբը 250 կիլոտոննա է կազմել։ Վերլուծության ընթացքում պարզվել է, որ ԿԺԴՀ-ի` Լոս Անջելեսին հասցված ենթադրյալ միջուկային հարվածից ավելի քան միլիոն մարդ կտուժի, 378 հազարը կմահանան, 860 հազարը վիրավորում կստանան։ Էպիկենտրոնից  5 կմ շառավիղով շինությունների մեծ մասը կքանդվեն, իսկ այնտեղ գտնվող մարդկանց ողջ մնալու շանսերը զրոյի են հավասար։

150 քառակուսի կիլոմետրի վրա, յոթ կիլոմետր շառավիղով պայթյունի էպիկենտրոնից բոլոր մարդիկ երրորդ աստիճանի այրվածքներ կստանան, իսկ կրակի գնդի տրամագիծը հազար մետրի կհասնի։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այդպիսի մեկ պայթյունի հետևանքով զոհերի քանակը համադրելի է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ԱՄՆ կորուստների հետ։ Նրանք հույս ունեն, որ սա գիտական ֆանտաստիկա կմնա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    11 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    22°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: