Եվրոպայի խորհուրդը մեղմու՞մ է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը
Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է վերանայել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են դեռ 2014 թվականին Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու կապակցությամբ: Մասնավորապես 2014 թվականի ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակություն զրկվեց ձայնի իրավունքից, իսկ պատվիրակության անդամներից արգելվեց ԵԽԽՎ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնել և մասնակցել ԵԽԽՎ դիտորդական առաքելություններին:
Եվրոպայի խորհրդում հայտարարում էին, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու դեպքում: Եվ չնայած այդ պնդումներին, Եվրոպան այնուամենայնիվ որոշել է վերանայել իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ: Ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայի խորհրդի դիրքորոշման նման փոփոխությունը:
Այս տարվա հունիսի վերջին Մոսկվան հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում անդամավճարներ վճարել Եվրոպայի խորհրդին, քանի դեռ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում չեն վերականգնվել Ռուսաստանի պատվիրակության իրավունքները: Մոսկվայում նաև սկսեցին ակնարկել, որ հնարավոր է, որ Ռուսաստանը դուրս գա կառույցից: Ըստ ամենայնի, հենց այդ հանգամանքներով է պայմանավորված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ համոզելու անդամ երկրներին մեղմել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը:
Նշվում է, որ ԵԽ կազմից դուրս գալու դեպքում Ռուսաստանի քաղաքացիները կզրկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացնելու իրավունքից, ինչն, ըստ Յագլանդի, անընդունելի է, քանի որ կառույցը պարտավորվել է ողջ մայրցամաքում պաշտպանել մարդու իրավունքները: Նշենք, որ ներկայում ՄԻԵԴ-ի կողմից դիտարկվող հայցերի մեկ երրորդը բաժին է ընկնում Ռուսաստանին: Փաստորեն, Եվրոպան կկորցնի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հերթական լծակը: Միևնույն ժանանակ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալը կողմերի միջև հարաբերություններում լուրջ հետընթաց կդառնա. 1996 թվականին Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը ներկայացվում էր որպես սառը պատերազմի ավարտից ի վեր կողմերի ամենամեծ քաղաքական ձեռքբերումը: Առաջիկա ամիսներին այդ ձեռքբերումը պահելու ուղղությամբ կողմերը և հատկապես ԵԽ-ն լուրջ քայլ է իրականացնելու, քանի որ ԵԽ անդամ մի շարք երկրներ կարծում են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կդառնա վտանգավոր նախադեպ Լեհաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի նման այնպիսի երկրների համար, որոնք քննադատության են ենթարկվում հակաժողովրդավարական միտումների համար:
այլ նյութեր այս թեմայով
- ԱՄՆ-ը երկխոսություն է ցանկանում ՌԴ-ի հետ միջուկային թեմատիկայի շուրջ. Պետդեպարտամենտ Ցավոք, մենք ստիպված եղանք կասեցնել ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման...
- Բայդենն անհանգստացած է, թե Ռուսաստանը չի կարող Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալ Պուտնը կարծել է, թե կակարողանա բաժանել ՆԱՏՕ-ն:
- ԵՄ-ն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել պատրիարք Կիրիլի նկատմամբ Գործակալությունը նշում է, որ վեցերորդ փաթեթը նաև ԵՄ սև ցուցակում ևս 58 մարդու ընդգրկում է ենթադրում:
- ԵՄ-ն պլանավորում է մինչեւ ամառ դադարեցնել ռուսաստանյան ածխի մատակարարումները. Շոլց Մենք հավակնոտ քաղաքականություն ենք վարում Ռուսաստանից հանածո վառելիքի ներմուծումից կախվածությունը նվազեցնելու...
- Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում «ձնհալ» է նկատվում Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում որոշակի «ձնհալ» է նկատվում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ