ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարգավաճ երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 96-րդն է

www.prosperity.com

Հայաստանը բարգավաճ երկրների «2017 Legagum Prosperity Index» համաշխարհային վարկանիշում 149 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը, փոխանցում է News.am գործակալությունը։

Ընդհանուր վարկանիշային աղյուսակում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 99-րդ հորիզոնականից բարձրանալով 96-րդ տեղ։ Սակայն սկսած 2006 թվականից, երբ առաջին անգամ կազմվել է այս վարկանիշային աղյուսակը, Հայաստանը թուլացրել է դիրքերը 8 հորիզոնականով։

Հայաստանը լավագույն ցուցանիշներ է գրանցել կրթության և անվտանգության ոլորտում, ամենացածր ցուցանիշները սոցիալական կապիտալի մակարդակում են։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ ամենամեծ դրական փոփոխությունը գրանցվել է կրթության ոլորտում։

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդ, Իրանը՝ 117-րդ, Թուրքիան՝ 88-րդ։ Աշխարհի լավագույն բարգավաճող երկիր է ճանաչվել Նորվեգիան, վատագույնը՝ Եմենը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: