ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Հայաստանի և Արցախի դատախազությունների համատեղ նիստ՝ Ստեփանակերտում

prosecutor.am

ՀՀ դատախազության պատվիրակությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում:  Դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դատախազությունների կոլեգիայի համատեղ նիստ: Օրակարգում եղել են շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և մեղադրանքի  պաշտպանության վիճակին առնչվող հարցերը, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում:

Կոլեգիայի համատեղ նիստը բացել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Ստեփանակերտում գտնվելու կապակցությամբ ողջունելով Հայաստանի գործընկերներին՝ նա երկու դատախազությունների միջև համագործակցության և փորձի ակտիվ փոխանակման համատեքստում կարևորել է նման ձևաչափով համատեղ միջոցառումների պարբերաբար կազմակերպման նշանակությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետություններում շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այս գործերով նախաքննության նկատմամբ հսկողության և դատարաններում մեղադրանքի  պաշտպանության պրակտիկան և դրա ընթացքում ի հայտ եկող գործնական խնդիրները: Նկատի ունենալով և՛ Արցախում, և՛ Հայաստանում անտառային ֆոնդերի առկայությունը՝ հիմնական ուշադրություն է դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելման, հանցագործությունների բացահայտման, հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության անցկացման, պետությանը հասցված վնասի վերականգնման, այս հանցագործություններում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի  բացահայտման և պատասխանատվության ենթարկելու խնդիրներին, վարվող պատժողական քաղաքականությանը: ՀՀ դատախազության ներկայացուցիչները Արցախի իրենց գործընկերներին են ներկայացրել այս ուղղություններով ՀՀ դատախազության կուտակած փորձն ու վերջին նախաձեռնությունների արդյունավետությունը:      

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է երկու հայկական պետությունների օրենքների համապատասխանեցման և հանցավորության դեմ պայքարում միասնական պրակտիկայի կիրառման անհրաժեշտությունը, փորձի փոխանակումն ու գերակա ուղղություններում իրականացված աշխատանքների վերաբերյալ փոխադարձ իրազեկումը: Նա հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ այսուհետև ՀՀ դատախազությունում անցկացվող կոլեգիաների նիստերին ու կարևոր թեմաներով քննարկումներին արցախցի գործընկերների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև ընդունվող որոշումներն օպերատիվ կերպով Արցախի դատախազությանը հասու դարձնելու համար: «Մենք պետք է միևնույն օրգանիզմի նման ամեն օր համատեղ աշխատենք, յուրաքանչյուրիս  ձեռքբերումը պիտի արագ և հասու լինի մեր արցախցի գործընկերներին»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: