ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018թ.-ի համար ԿԲ կողմից նպատակադրված գնաճը թյուրընկալումներ է առաջացրել

Օրերս Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է, որ 2018թ.-ին ՀՀ-ում սպասվում է մի շարք սպառողական ապրանքների գնաճ: Մեր երկրի գլխավոր դրամատունը ոչ այդքան հաճելի ցուցանիշը հիմնավորեց արտաքին տնտեսական գործոններով, ԵԱՏՄ մաքսային մի շարք դրույքաչափերի անցմամբ, որոնք ուժի մեջ պետք է մտնեն եկող տարվա հունվարի մեկից, ինչպես նաև հենց ԿԲ կողմից իրականացվող կարգավորող քաղաքականությամբ: Չնայած սպասվող գնաճի մասին հայտարարության ինքնին առաջացրած բացասական տրամադրությանը, հանրության մոտ նկատվում է ԿԲ գործունեության թյուրընկալում՝ ի դեմս արհեստականորեն գների աճին նպաստելուն, ինչը բավական մտահոգիչ է և պահանջում է բացատրություն:

Իսկզբանե հարկ ենք համարում նշել, որ ԿԲ կողմից նպատակադրված չորս տոկոսանոց գնաճը, որը նշված էր հայտարարության մեջ, ածանցյալն է այն երկու հիմնական պատճառների, որոնք առաջացել են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ուժի մեջ մտնելու և համաշխարհային տնտեսության սպասվող ազդակների հետևանքով: Այլ կերպ ասած, ԿԲ քաղաքականությունը բխում է ապրանքների գների վրա  ազդող այլ գործոններից, ոչ թե հավասարապես հանդես է գալիս՝ որպես գնաճին նպաստող հավասար գործոն:

Ավելի պարզ ներկայացնելու համար, թերևս հնարավորինս հակիրճ անդրադառանքն ԿԲ դրամավարկային քաղաքականությանն ու գնաճին՝ որպես այդ քաղաքականության գործիքի: Նշված քաղաքականությունն ուղղված է գների կայունությանը՝ հանդիսանալով շուկայում փողի առաջարկի և դրա արժեքի (տոկոսադրույքի) կարգավորմանը: Գների կայունությունն իր հերթին հանդիսանում է ոչ թե գների անփոփոխ մակարդակի պահպանումը կամ թանկ գների նվազեցումն, ինչպես ընդունված է համարել հանրության լայն շրջանակներում, այլ այնպիսի քաղաքականություն, որը միտված է մի շարք գործոնների ազդեցությամբ պայմանավորված սպասվող թանկացումները չափավորի սահմաններում պահելուն: Այլ կերպ ասած, մի շարք հաշվարկների հիման վրա, այդ թվում՝ հաշվի առնելով գնաճին նպաստող բոլոր գործոնները, ԿԲ ինքն է սահմանում չափավոր գնաճ, անկանխատեսելի գնային տատանումներից խուսափելու համար: Այսինքն՝ իրականում ԿԲ կողմից գնաճի միջակայքի սահմանումը ոչ թե նախադրյալ է գների թանկացման, այլ՝ դրանց համար արդեն իսկ առկա նախադրյալների գնային հետևանքների շրջանակավորում է որոշակի սահմաններում:

Հասկանալիորեն ԿԲ կողմից նպատակադրված գնաճի միջակայքը որոշվում է սպասումների հաշվարկների հիման վրա և ամրագրվում է «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում:

Կենտրոնական բանկի կողմից իրականացվող բավական բարդ քաղաքականության մասին պատկերացումն, իհարկե, չի նպաստի գների սպասվող աճից առաջացած բացասական տրամադրությունները մեղմելուն, սակայն հուսանք, կնպաստի ԿԲ գործունեության, դրա նպատակների թյուրընկալումների կրճատմանը:

Իսկ ինչ վերաբերում արդեն անմիջապես գնաճի ազդեցությանը, ապա պետք է նշել, որ շուկայական տնտեսություններում գների չափավոր աճն ունի երկարաժամկետ դրական ազդեցություն տնտեսության վրա, քանի որ հաստատված է՝ գնաճն այն ուղղակի գործոններից է, որը մեծացնում է երկրում արտադրական հնարավորությունները, ձեռներեցության այսպես ասած օգուտները, ինչն իր հերթին հետադարձ ազդեցություն կունենա բնակչության տնտեսական ակտիվության ու գնողունակության վրա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: