ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանին վախեցրեց ԵԽ անդամակցությունից զրկվելու հեռանկարը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելուց ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանը հայտարարեց Իլգար Մամեդովին կալանքը պայմանական ազատմամբ փոխարինելու հնարավորության մասին: Հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ այս քայլին դիմելն ամենևին էլ զարմանալի չէր:

Մարդու իրավունքների ոլորտում տիրող խախտումների վերաբերյալ միջազգային քննադատությունից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարել են համաներում (օրինակ՝ համաներմամբ են ազատ արձակվել իրավապաշտպաններ Անար Մամեդլին և Ռասուլ Ջաֆարովը, ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ներկայացացուչներ), երբեմն էլ գնացել են «զիջումների» (օրինակ՝ ազատ արձակելով՝ Լեյլա և Արիֆ Յունուսներին): 

Հետաքրքիր է, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 25-ին, ԵԽ նախարարների կոմիտեի կողմից հրապարակված միջանկյալ զեկույցը ակնկալվում էր, որ  միջազգային մեծ աղմուկից խուսափելու համար հենց այդ ժամանակ պետք է ստիպեր Ադրբեջանին ազատ արձակել Մամեդովին: Սակայն, Ադրբեջանը չգնաց այդ քային, գուցե ցույց տալու իր «սկզբունքայնությունն», միևնույն ժամանակ հուսալով, որ կկարողանա կանխարգելիչ քայլեր իրականացնել, որպեսզի հարցը չհասնի դատական քննության: 

Ինչևէ, դեկտեմբերի 5-ին ԵԽ նախարարների կոմիտեն ՄԻԵԴ-ին պաշտոնապես խնդրեց հստակ գնահատել, թե արդյո՞ք Ադրբեջանը կատարել է ՄԻԵԴ-ի վճիռը: Հատկանշական է, որ 2010թ.-ին ընդունված այս ընթացակարգը ԵԽ-ն առաջին անգամ կիրառում է Ադրբեջանի նկատմամբ: Մինչ այս ՄԻԵԴ-ը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում արձանագրել է 5 անգամ, սակայն բոլոր դեպքերում էլ խախտումն արձանագրելուց և զգուշացումից հետո վճիռը կատարվել է: Նշենք, որ Կոնվենցիայի 18-րդ հոդվածում ասվում է. «Նշված իրավունքների և ազատությունների` սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են»:

Հատկանշական է, որ եթե մինչև այս դատական գործընթացի ավարտն Մամեդովը ազատ չարձակվեր, ապա Ադրբեջանը կզրկվեր ԵԽ անդամակցությունից: Ու չնայած նրան, որ անգամ ամենաբարձր մակարդակներով բազմիցս է հայտարարվել, որ Ադրբեջանը պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, Մամեդովին ազատելու հնարավորության մասին հայտարարելով Ադրբեջանն ապացուցեց, որ նման ցանկությունը ընդամենը եղել է Եվրոպային ուղղված հերթական «շանտաժը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: