ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդիկ, ովքեր չեն քնում. պիրահաները՝ մոլորակի ամենաերջանիկ մարդիկ

Բրազիլիայում գտնվող Ամազոն գետի Մաիսի վտակի մոտ ապրում է Պիրահա կոչվող հնդկացիների արտասովոր ցեղը՝  եզակի կյանքով և հավատքով: Գրող, լեզվաբան և նախկին քարոզիչ Դանիել Էվերեթը 30 տարի ապրել է նրանց շրջանում, փոխանցում է Ostrovok.ru-ն:

Պիրահաները հաշվել չգիտեն, նույնիսկ մինչև մեկը: Նրանք ապրում են ներկայում և և չեն ծրագրում ապագայի իրենց անելիքները: Անցյալը նրանց համար կարևոր չէ: Նրանք չգիտեն ժամերը, օրերը, չեն տարբերում առավոտն ու գիշերը: Նրանք ուտում են, երբ քաղցած են, քնում են մի քանի անգամ ընդամենը կես ժամով, հավատալով, որ երկարատև քունը խլում է իրենց բոլոր ուժերը:

Նրանք չգիտեն մասնավոր սեփականության մասին և չեն մտահոգվում ժամանակակից քաղաքակիրթ մարդու համար արժեք ունեցող որևէ բանի մասին: Նրանք տեղյակ չեն անհանգստության, վախի և նախապաշարմունքների մասին, որոնք մտահոգում են աշխարհի բնակչության 99 տոկոսին:

Ի՞նչ են սովորաբար մաղթում մարդիկ միմյանց, երբ գնում են քնելու: Տարբեր մշակույթներում ցանկությունները տարբեր են հնչում իհարկե, սակայն ամենուրեք դրանք արտահայտում են հույս, որ դիմացինը կքնի հանգիստ, քաղցր քնով, իսկ առավոտյան թարմ ու էներգիայով լի կարթնանա: Իսկ ահա պիրահաների մոտ «բարի գիշերը» հնչում է որպես «Միայն թե խորը չքնես. ամենուր օձեր կան»:

Պիրահան հավատում է, որ քունը վնասակար է: Նախ, քունը քեզ թույլ է դարձնում: Երկրորդ, երազի մեջ, կարծես թե, մահանում և մի փոքր այլ մարդ դարձած ես արթնանում: Պարզապես դադարում ես լինել ինքդ քեզ նման, եթե շատ երկար ու շատ հաճախ ես քնում: Եվ երրորդ, օձերն այդտեղ իրոք հշատ են: Այնպես որ, հանգստանալով 20-30 րոպեով օրվա մեջ մի քանի անգամ, մնացած ժամանակը  պիրահաներն անցկացնում են տարբեր խոսակցություններով, ծիծաղով, խարույկի շուրջ երգ  ու պարով և այլն:

Այս ցեղի անդամները չգիտեն, թե ինչ է «վաղը» և ինչ է «այսօրը», և վատ են կողմնորոշվում «անցյալի» և «ապագայի» հասկացությունների շուրջ: Այնպես որ, նրանք երբեք չեն մտածում ապագայի մասին, քանի որ ուղղակի չգիտեն, թե ինչ է դա:

Էվերեթն առաջին անգամ այցելել է պիրահաներին 1976 թվականին, երբ ոչինչ հայտնի չէր նրանց մասին: Լեզվաբան-միսիոներ ազգագրագետն առաջին մեծ ցնցումն է ապրել՝ տեսնելով, որ նրանք ընդհանրապես չեն հավաքում սննդամթերքի պաշարներ: Պիրահաները պարզապես որս են անում և ուտում, իսկ եթե որսը հաջող չի լինում, այդ օրն ուղղակի ոչինչ չեն ուտում:

Նրանք օրվա մեջ երկու անգամից ավել երբեք չեն սնվում, և հաճախ կազմակերպում են բեռնաթափման օրեր, նույնիսկ այն ժամանակ, երբ գյուղում շատ սնունդ կա:

Միսիոներներից ոչ ոք երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ պիրահաների լեզուն: Այդ նպատակով Միացյալ Նահանգների Ավետարանական եկեղեցին այնտեղ է ուղարկվել Էվերեթին, ով տաղանդավոր լեզվաբան է: Վերջինս տչա,ադրվել էր, որ լեզուն դժվար է լինելու, բայց նա սխալվում էր. «Այս լեզուն բարդ չէր, այն եզակի էր: Երկրում այլևս ոչ մի նման բան գոյություն չունի»:

Այդ լեզվում ընդամենը յոթ բաղաձայն ու երեք ձայնավոր կա: «Բարև», «ինչպե՞ս եք», «շնորհակալություն», «ցտեսություն», «ցավում եմ», «խնդրում եմ», և այլ շատ խոսքեր, որ ողջ աշխարհի մարդիկ օգտագործում են ամեն օր ցույց տալու, թե որքան լավ են վերաբերվում միմյանց, պիրահաների մոտ իսպառ բացակայում են: Նրանք առանց այս բոլոր քաղաքավարության կանոնների էլ սիրում են միմյանց և չեն կասկածում, որ շրջապատող բոլոր մարդիկ ուրախ են տեսնել իրենց: Քաղաքավարությունը փոխադարձ անվստահության հետևանքներից է, որից պիրահաներն, ըստ Էվերեթի, լիովին զրկված են:

Ամերիկացի քարոզիչը 1977 թվականին Ամազոնի ջունգլիներ էր հասել Աստծո խոսքն այնտեղ հասցնելու համար: Նրա նպատակն էր Աստվածաշունչը պատմել նրանց, ովքեր ոչինչ չգիտեին դրա մասին, ճշմարիտ ուղու վրա դնելու աբորիգեն աթեիստներին: Բայց փոխարենը միսիոները հանդիպեց մարդկանց, ովքեր ապրում էին այնպիսի ներդաշնակության մեջ իրենց շրջապատող աշխարհի հետ, որ ժամանակի ընթացքում հենց նրանք փոխեցին Էվերեթին և ոչ թե հակառակը:

Տեսնելով այս փոքրիկ ցեղին, որը երբեք չի քնում, երբեք չի շտապում, անընդհատ ծիծաղում է, Էվերեթը եկավ այն եզրակացության, որ մարդն ավելի բարդ էակ է, քան Աստվածաշունչը, և կրոնը մեզ չի դարձնում ավելի լավը կամ ավելի երջանիկ: Միայն տարիներ անց նա հասկացավ, որ ինքը պետք է սովորի պիրահաներից, և ոչ թե հակառակը:

«Դուք չեք գտնի քրոնիկ գերհոգնածության սինդրոմը պիրահաների մոտ: Դուք ինքնասպանություններ չեք տեսնի նրանց շրջանում: Ինքնասպանության գաղափարը հակասում է նրանց բնույթին: Ես երբեք չեմ տեսել նրանց մոտ որևէ բան, որը նույնիսկ հեռակա կերպով հոգեկան խանգարում կհիշեցնի, որը մենք կապում ենք դեպրեսիայի կամ մելամաղձության հետ: Նրանք պարզապես ապրում են ներկայով, և նրանք երջանիկ են: Նրանք գիշերները երգում են: Դա հենց ֆենոմենալ մակարդակի բավարարումն է` առանց հոգեմետ դեղերի և հակադեպրեսանտների», - ասում է Էվերեթը, ով իր կյանքի ավելի քան 30 տարիները նվիրել է պիրահաներին:

«Նրանք համաձայն են ընդունել որոշ նվերներ՝ հագուստ, գործիքներ, ալյումինե պարագաներ, լապտերներ և մարտկոցներ, ձկնորսական իրեր: Սակայն, որևէ մեծ բան նրանք երբևէ չեն պահանջում. միայն մանրուքներ», - մեկնաբանել է Դանիելը, ով մանրակրկիտ ուսումնասիրել է իր արտասովոր ընկերների սովորույթներն ու նախասիրությունները:

«Ես հավատում եմ, որ նրանք երջանիկ են, քանի որ չեն մտահոգվում անցյալի և ապագայի մասին: Նրանք զգում են, որ այսօր կարողանում են հոգալ իրենց կարիքները: Նրանք չեն փնտրում այնպիսի բաներ, որոնք չունեն: Եթե ​​ես նրանց ինչ-որ բան եմ տալիս, դա լավ է: Եթե ​​ոչ, դա նույնպես լավ է: Ի տարբերություն մեզ՝ նրանք նյութապաշտ չեն: Ես երբեք և ոչ մի տեղ չեմ հանդիպել (նույնիսկ Ամազոնի մյուս հնդկացիների շրջանում), այդպիսի արհամարհանք նյութական օբյեկտների հանդեպ: Նրանք պարզապես երջանիկ մարդիկ են», - պատմել է Էվերեթը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: