Գարիկ Մարտիրոսյանն առաջարկել է ռուս մարզիկներին օլիմպիադայում հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս մարզիկները կարող են հանդես գալ հայկական դրոշի ներքո Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիադայում, «Պրոժեկտորպերիսհիլթոնի» եթերում ասել է հաղորդման հաղորդավարներից հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։
Ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան, ծրագրի հերթական թողարկման մեջ շոուի հաղորդավարներ Ալեքսանդր Ցեկալոն, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել են 2018թ-ի ձմեռային օլիմպիադայից Ռուսաստանին հեռացնելու թեմային:
«Եթե արգելում են ելույթ ունենալ Ռուսաստանի հավաքականի կազմում, ապա կա Հայաստանի հավաքականը», — ասել է Մարտիրոսյանը։
Նա կատակել է, որ եթե ռուսական շորտ-տրեքիստ Վիկտոր Անը հանդես գա Հայաստանի կազմում, ապա ճանապարհին կարող է փողով մինչև վերջնագիծ հասցնել, ասենք, բելգիացուն։
Բացի այդ, եթե «Հայաստանի հավաքականը» հաղթի կանադացիների հոկեյի թիմին 18։0 հաշվով, ապա կանադացիներն «իրենք կկազմալուծեն Միջազգային օլիմպիական կոմիտեն»։
Մարտիրոսյանը համաձայն է, որ մարզիկները մեկնեն օլիմպիադա։
«Ես կարծում եմ, որ պետք է գնալ, որովհետև դա օլիմպիադա է։ Ինչպես էլ ելույթ ունենան ռուս մարզիկները, նույնիսկ առանց դրոշի, մենք բոլորս հասկանում ենք, որ նրանք ռուս մարզիկներն են։ Նրանցից շատերը պատրաստվել են այս օլիմպիադային, և նրանց հաղթանակը կբարձրացնի երկրի հեղինակությունը, չէ որ աշխարհը հասկանում է, որ նրանք ռուս մարզիկներ են», — ասել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ մարզիկները կարող են դրսևորել իրենց ամենալավ կողմերով։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն դատապարտել է ՄՕԿ որոշումը ռուս մարզիկներին Փխենչխանում ելույթ ունենալու իրավունքից զրկելու մասին և նրանց կազմակերպչական օգնություն առաջարկել։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
