ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ, կամ բռնել արտագաղթի ճամփան. Եվրոպայի հայերի համագումարի կոչը

orer.eu

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի և Վրաստանի իշխանություններին, ինչպես նաև Հայ և վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայ եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ, հայտնում է NEWS.am-ը:

Կոչ-հայտարարությունում ասվում է.

- Հայաստանի և Վրաստանի իշխանություններին,

- Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին,

- Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք  Իլիա Բ-ին,

- Հայ և վրաց ժողովուրդներին,

ջավախահայության ազգային, մշակութային, կրոնական և հասարակական իրավունքների իրականացման ճանապարհին երբեմն տեղի են ունենում չսպասված և անընդունելի այնպիսի երևույթներ որոնց հետևանքով առաջացած լարվածությունը  անհարիր է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններին: Իսկ վերջերս, դժբախտաբար, է'լ ավելի թափ ստացան նման երևույթները:

Եվրոպայի Հայերի Համագումարը վկայակոչելով՝ հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սույն կոչով դիմում է երկու երկրների իշխանություններին, հոգևոր առաջնորդներին և հասարակական գործիչներին՝ ի խնդիր երկու հարևան պետությունների և ժողովուրրդների բարօրության, համերաշխության և զարգացման, իրենց համատեղ, խոհեմ և ողջամիտ քաղաքականությամբ և մոտեցումներով կարևորելով ազգային, մշակութային, կրոնական և կենցաղային բնույթի բոլոր հարցերը, համատեղ քննարկումներով և բարեկամական մթնոլորտում հետապնդեն խելամիտ և արդար լուծումներ՝ կանխելով անխոհեմ, երբեմն սադրիչ ու անգիտակցության ֆոնի վրա զարգացող իրադարձություններին, որոնք կարող են վնասել ոչ միայն ջավախահայության, այլ նաև վրաց և հայ ժողովուրդների և՛ սեփական և՛ ընդհանուր շահերը:

Հարկ չկա հիշեցնելու, որ ջավախահայությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է տարբեր բնույթի խտրականությունների:

Անհրաժեշտ է կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր: Հարկավոր է բարեփոխել  ջավախահայության կրթական և եկեղեցական համակարգը: Եկեղեցական, մշակութային և պատմական հուշարձանների խնդիրը անհրաժեշտ է լուծել բացառապես բանակցությունների միջոցով և կրոնապետների անմիջական մասնակցությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և հարաբերությունների ամրապնդման:

Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ իր զավակների ու թոռների համար անհեռանկար մի երկրում, կամ թողնել հարազատ տունն ու երկիրը և բռնել արտագաղթի ճամփան: Իհարկե սա կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կրոնական և քաղաքական ղեկավարները և սփյուռքահայությունը ընդհանրապես, որքանով հեռատես մոտեցում կցուցաբերեն ջավախահայության արդար իրավունքների նկատմամբ:

Ջավախքի հայությունը ամուր կերպով պիտի մնա ու ապրի իր հարազատ բնօրրանում, սակայն դրա համար անհրաժեշտ է Ջավախքի տնտեսության զարգացման համար հեռանկարային և իրագործելի ծրագիր և ֆինանսական ներդրումներ: Համոզված ենք, որ ՀՀ-ի և Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման և փոխըմբռնման ու բարի դրացիական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր կլինի, համատեղ ջանքերով, Ջավախքի համար մշակել կենսական մի ծրագիր, որին իր անմնացորդ օժանդակությունը կցուցաբերի նաև հայկական Սփյուռքը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: