ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018թ.՝ Դեղին շան տարի. ի՞նչ մատուցել սեղանին

pic2.me

Ամանորն առանձնահատուկ տոն է, և այն արժանավայել կերպով դիմավորելու համար հարկավոր է հոգ տանել ճիշտ տոնական մենյուի մասին: Այն պետք է պատրաստ լինի՝ հաշվի առնելով ոչ միայն հյուրերի ճաշակը, այլև գալիք տարվա խորհրդանիշի:

2018 թվականը կլինի դեղին շան տարի: Շունը սիրում է համեղ ուտել: Եվ քանի որ Շունը ընտանի կենդանի է և սիրում է միայն բնական ամեն ինչ, խուսափեք խանութի աղցաններից և արագ սննդից:

Ինչպես ցանկացած գիշատիչ, շունը հատկապես միս է սիրում: Հետևաբար, 2018 թվականի Ամանորի սեղանին պետք է անպայման միս լինի: Շատ միս... Խոզապուխտ, տապակած բադ, նապաստակ տոմատի սոուսով, շոգեխաշած գառան միս բանջարեղենով, տավարի մսով բիֆստռոգանոֆ, ծխեցրած հավ և, իհարկե, խորոված:

Որպես խմիչք, լավագույնն է շամպայնը, գինին և սովորական թեյը կամ սուրճը:

Դեղին շան տարին նշանակում է, որ տոնական սեղանին պետք է լինի դեղին միրգ ու բանջարեղեն. նարինջ, մանդարին, տանձ, խնձոր, բանան:

Սակայն շներին չի կարելի պահանջկոտ անվանել, այնպես որ դուք կարող եք պատրաստել ցանկացած սնունդ և խմիչք, միայն թե ավելի լավ է հրաժարվել ձկից, նույնիսկ շատ թանկ ձկից. Ահա մի համեղ և գեղեցիկ բաղադրատոմս տոնական Նոր տարվա մենյուի համար...

 

Ամանորյա աղցան «Շուն»

Բաղադրությունը`

խաշած կարտոֆիլ - 6 հատ,

եփած ձու - 4-5 հատ,

ծխեցրած հավ - 250 գ,

խաշած գազար - 1 հատ,

թթու վարունգ - 2 հատ,

պինդ պանիր - 80 գ,

աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի,

մայոնեզ – ըստ ճաշակի,

սև ձիթապտուղ առանց կորիզի (ձևավորման համար) - 3 հատ,

ապխտած երշիկ (ձևավորման համար) - 1 կտոր:

 

 

Մի մեծ հարթ ափսեի վրա շան տեսքով լցնել խաշած և քերած կարտոֆիլը, վրան աղ և պղպեղ անել, պատել մայոնեզով: Որպես երկրորդ շերտ լցնել ապխտած հավը փոքր կտորներով, վրան մի թեթև մայոնեզ ավելացնել, որպեսզի աղցանի հաջորդ շերտը չփշրվի: Հաջորդ շերտը պատրաստել մանրացված սպիտակուցից  (1-2 սպիտակուց թողեք զարդարելու համար), և մի քիչ աղ ու մայոնեզ: Փոքր խորանարդիկներով կտրատած թթու վարունգը կկազմի հաջորդ շերտը, կրկին մի քիչ մայոնեզով: Այնուհետև ավելացրեք խիտ պանրի շերտ, մայոնեզ: Հաջորդ շերտը կլինի խաշած գազարը քերած, աղ և մայոնեզ: Կարտոֆիլի մնացած մասով ամբողջովին ծածկեք աղցանը, որպեսզի բոլոր բաց կողմերը փակվեն: Վրայից պատել մայոնեզով:

Այնուհետև շան դունչը, բացառությամբ ականջների, ծածկեք խաշած ձվի քերած դեղնուցով, իսկ ականջները ծածկեք քերած սպիտակուցով, որը թողել էինք ձևավորման համար: Այնուհետև ձիթապտուղների միջոցով «տեղադրեք» աչքերը, հոնքերը, քիթը, իսկ լեզուն կարելի է պատրաստել ապխտած երշիկի կտորից:

Թողնել աղցանը սառնարանում մինչ մատուցելը, այնուհետև վայելել գեղեցիկ և համեղ տոնական «Շուն» աղցանը Ամանորի սեղանին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: