Պուտինի մերձավորարևելյան «բլից» շրջագայության հիմնական արդյունքները
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերձավորարևելյան «բլից» շրջագայություն ունեցավ, որի շրջանակներում այցելել նախ Սիրիա, ապա՝ Եգիպտոս և Թուրքիա:
Սիրիա այցի շրջանակներում ՌԴ նախագահն այցելել է Հմեյմիմի ռուսական ավիաբազա, որտեղ հայտարարել է Սիրիայից ռուսական զորախմբի զգալի մասի դուրսբերման մեկնարկի մասին:
Բացի այդ, Պուտինը Հմեյմիմում հանդիպում ունեցավ նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանին կհաջողվի Թուրքիայի և Իրանի հետ Սիրիայում հարթել խաղաղ կյանքը և քաղաքական գործընթացը: «Ես մեծ հույսեր ունեմ, որ մեզ Իրանի և Թուրքիայի հետ, որոնք աջակցում են ահաբեկչությունն արմատախիլ անելուն, կհաջողվի խաղաղ կյանք և քաղաքական գործընթաց սկսել Սիրիայում: Կարևոր է նախապատրաստել Սիրիայի ժողովուրդների կոնգրես, սկսել քաղաքական կարգավորման գործընթացը», - նշել է Պուտինն Ասադի հետ հանդիպման ժամանակ:
Եգիպտոս աշխատանքային այցի ժամանակ Պուտինը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսիի հետ: Կողմերը քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում, ռուսական կողմը հայտարարել է դեպի Կահիրե թռիչքները վերականգնելու պատրաստակամության մասին, պայմանագիր է կնքվել Ռոսատոմի մասնակցությամբ Էդ-Դաբաաում ատոմակայան կառուցելու մասին: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում արդյունքներից: Բնականաբար, անդրադարձ է եղել նաև Երուսաղեմի հարցին: Կահիրեում Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը: «Անհրաժեշտ են երկարաժակետ և արդար պայմանավորվածություններ, որոնք կհամապատասխանեն երկու կողմի շահերին: Եվ այդ պայմանավորվածություններն, իհարկե, պետք է համապատասխանեն միջազգային հանրության կողմից նախկինում ընդունված որոշումներին: Ռուսաստանն ամբողջությամբ աջակցում է այդ հարցով ՄԱԿ-ի ԱԽ կողմից նախկինում ընդունված որոշումներին: Պաղեստինցիների և իսրայելցիների միջև երկխոսության ելքը կանխորոշող ցանկացած քայլ համարում ենք անարդյունավետ: Կարծում ենք, որ նման քայլերն ապակայունացնող են», - ասել է Պուտինը:
Պուտինի մերձավորարևելյան շրջագայության վերջին կանգառն, ինչպես նշեցինք, Թուրքիան էր: Անկարայում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն, Ակկույու ատոմակայանի շինարարությանն առնչվող հարցեր: Նշվում է, որ կողմերը վերջնական համաձայնության են եկել ռուսական С-400 համակարգերի ձեռքբերման հարցում: Կողմերն անդրադարձել են Երուսաղեմի հարցին: Բնականաբար Էրդողան-Պուտին բանակցություններում կենտրոնական է եղել սիրիական հակամարտության՝ մասնավորապես քաղաքական կարգավորմանն առնչվող հարցերի քննարկումը, որոնց շուրջ կողմերը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել դեռ Սոչիում՝ Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման ժամանակ:
Ամփոփելով նշենք, որ Պուտինի մերձավորարևելյան այս բլից շրջագայության հիմնական թեման սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումն էր, որն այժմ Մոսկվայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից էր:
Մյուս հիմնական թեման Երուսաղեմի հարցի քննարկումն էր: ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո մուսուլմանական շատ երկրներ ակնկալում են Ռուսաստանի կողմից այս ուղղությամբ որոշակի քայլեր՝ ավելին, քան՝ Թրամփի որոշման ուղղակի քննադատությունը: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը Սիրիայում իր հաղթանակների շնորհիվ բավականին ամրապնդել է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ