ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում 400 զինծառայող, հովիվ, ինչպես նաև տաքսու վարորդներ են ձերբակալվել Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեղադրանքով

Livejournal.com

Ադրբեջանում շարունակվում է որսն ընդդեմ, այսպես կոչված, «դավաճանների», որոնք իբրև թե աշխատում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար: Ինչպես հայտնում է Razm.info-ն՝ Աղդամի շրջանում հարյուրավոր մարդկանց հարցաքննության ենթարկելու մասին հոդվածը հրապարակել է վրացական IFact.ge կայքը: Իսկ ադրբեջանական տարբերակը հրապարակվել է Ադրբեջանի ընդդիմադիր Meydan Tv-ի կայքէջում:

Մանրամասները ճշտելու համար IFact.ge կայքը հարցաքննություն է անցկացրել Ադրբեջանի Զինված ուժերի նախկին զինծառայողի հետ, ում անունը չի նշվում:

Զինծառայողի խոսքով՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու և գաղտնի ռազմական տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքով հարցաքննվել կամ ձերբակալվել են շուրջ 400 ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիներ: Ոմանք ազատ են արձակվել, մյուսները դեռ սպասում են դատավարությանը:

Որպես օրինակ, նախկին զինծառայողը հիշատակել է Աղդամի շրջանում տեղի ունեցած միջադեպը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պահակակետում մի հովվի են բռնել և այդ մասին զեկուցել հրամանատարին: Զինծառայողի խոսքով՝ հրամանատարը որոշել է մեկ ոչխար վերցնել, հետո զինվորներին հրամայել է բաց թողնել հովվին ու մնացած ոչխարներին։ Զինվորները վիճել են հրամանատարի հետ՝ ասելով, որ հովվի և ոչխարների միջոցով հայ սահմանապահները տեղեկանում են, թե որ կետերում են ականները բացակայում. եթե ոչխարներն անցնում են դաշտի միջով և  չեն պայթում, ապա դա նշանակում է, որ դաշտը ականապատված չէ:

«Թշնամու հետ համագործակցելու» մասին լուրերը հաղորդվում են մոտակա զորամասի հրամանատարին, և հետաքննություն է սկսվում։ Հենց այս միջադեպի պատճառով է լայնամասշտաբ հետաքննություն սկսվել, որի շրջանականերում հարյուրավոր զինվորներ և քաղաքացիներ են մեղադրվել: Ոմանք ազատ են արձակվել, մյուսները դեռ սպասում են դատավարությանը:

Հարցաքննվել են սահմանին տեղակայված բոլոր զինվորները: Հարցաքննությունից հետո զինծառայողներին հայտնել են, որ վերջիններիս կտեղափոխեն այլ զորամասեր: Սակայն, փոխարենը շատերին ազատեցին բանակից և հայտնեցին, որ պատճառն իբր ֆիզիկական քննությունը չանցնելն էր, չնայած նրանք արդեն իսկ ծառայում էին։

«Մարզերում բոլորը գիտեն միմյանց,- ասում է նախկին զինվորականը:- Բանակից հեռացվելուց հետո ոչ ոք չի ուզում վարձել քեզ։ Պատմում եմ այս ամենի մասին, որովհետև մարդիկ այլևս մեզ (զինվորներին) չեն վստահում։  2016թ-ի ապրիլից հետո մարդիկ մեզ շատ էին հարգում, հիմա էլ չեն ուզում տեսնել մեզ»:

Նրա խոսքով՝ դավաճանության մասին խոսակցություններն արագ են տարածվել:

Նրա խոսքերով, բացի զինծառայողներից, ձերբակալվել են նաև հովիվներ, տաքսու վարորդներ և նույնիսկ մարմնավաճառներ: Նրանցից ոմանք դեռ բանտում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: