ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելը փակել է Գազայի հատվածի հետ սահմանը

EPA / UPG

Իսրայելն անվտանգության նկատառումներով դեկտեմբերի 14-ին անորոշ ժամանակով փակել է պաղեստինյան Գազայի հատվածի հետ սահմանը, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:

«Անվտանգությանը վերաբերող իրադարձությունների կապակցությամբ և անվտանգության բնագավառի իրադրությանը տրված գնահատմանը համապատասխան «Քերեմ Շալոմ» սահմանային անցումն ապրանքների համար և «Էրեզ» սահմանային անցումը մարդկանց համար փակ կլինեն սկսած դեկտեմբերի 14-ից», - ասվում է մամլո հաղորդագրությունում:

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից հետո գրեթե ամեն օր Գազայի հատվածում տեղի են ունենում պաղեստինցիների բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք վերածվում են իսրայելական բանակի հետ սահմանային բախումների, ինչպես նաև հաճախակիացել են Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: