ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի հայտնի «շները»

Presidential Pet Museum

Նոր տարին որքան մոտենում է, այնքան մեծանում է հետաքրքրությունը դրա նկատմամբ, հատկապես, թե բնավորության որ գծերը կլինեն ընդունելի տարվա խորհրդանիշ շան համար, և որոնք` խորթ ու անընդունելի:

Որքան էլ բոլորիս մոտ շունն ասոցացվում է բարության և հավատարմության հետ, միևնույն է, նա նույնպես ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր:

Ընդհանուր առմամբ, Շան տարում ծնված անձինք աչքի են ընկնում իրենց ուշադրությամբ: Նրանք հոգատար են, նվիրված և ուշադիր: Տարբերվում են ինտելեկտուալ բարձր կարողություններով և միևնույն ժամանակ՝ համեստությամբ:

Նրանք նաև բարկացկոտ են, ավելորդ ինքնավստահ և երբեմն ոչ խորաթափանց սեփական վերլուծություններում:

Ընդհանուր բնութագրիչներն, իհարկե, թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինի 2018 թվականը, սակայն առավել հետաքրքիր է, թե ովքեր են ծնվել Շան տարում:

 Նախ նշենք, որ, ըստ արևելյան օրացույցի, Շան տարիներն են 1922, 1934, 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018 ...:

Դե իսկ Շան տարում ծնված հայտնի անձնանց ցանկը մեծ է, որտեղ վստահորեն շատերս կգտնենք մեր սիրելի դերասանին, երգչին, կամ հասարակական գործչին:

Այդ շարքից թերևս կարելի է առանձնացնել մի քանիսին՝ Մայր Թերեզա, Ուինսթոն Չերչիլ, Բրիջիտ Բորդո, Մայլք Ջեքսոն, Մադոննա, Բիլ Քլինթոն, Էլվիս Փրեսլի, Կլաուդիա Շիֆեր, Սիլվեսթեր Ստալոնե, Շերոն Սթոուն, Սոֆի Լորեն, Էվա Գարդներ, Նաոմի Քեմբլ, Հենրի Կուպեր, Անդրե Աղասի, Վոլտեր, Քանդիս Բերգեն, Դեյվիդ Բոուի, Ջեյմի Լի Կուրթիս, Սիդնի Փոլակ, Սալի Ֆիլդ, Գոլդա Մեյր, Ժակ Իվ Կուստո, Սթիվեն Քինգ, Գի Դը Մոպասան, Բենյամին Ֆրանկլին, Յուրի Գագարին, հայր Ալեքսանդր Դյումա, Սոկրատես, Էռնեստ Հեմինգուեյ...

Ինչպես տեսնում եք՝ Շունն իր հովանավորության ներքո գտնվող տարիների ընթացքում ծնվածներին շռայլել է մեծ ու բազմազան տաղանդներով: Այնպես, որ եթե որոշել եք բալիկ ունենալ, շգտապեք իրականացնել դա հենց 2018-ին:

Շնորհավո՛ր Շան տարի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: