ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս: 
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետը նախ այցելել է Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան: Վարչապետին ներկայացվել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները: Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել ուսումնարանի շենքում, որտեղ գործում է 6 արհեստանոց` հագեցած ուսուցողական բոլոր սարքավորումներով, առկա են տեխնոլոգիայի 6 լսարան, սպորտային դահլիճ, համակարգչային սենյակ, հանրակրթական դասընթացների սենյակներ, լաբորատորիաներ և գրադարան: Նշվել է, որ ԱՀ բոլոր շրջանների և ՀՀ մարզերի ավելի քան 50 աշակերտի տարեկան տրվում է կացարանի հնարավորություն` կառավարության հովանավորչությամբ: 
Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է 2015թ. ստեղծված Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Կարեն Կարապետյանին ներկայացվել են համալսարանի գործունեությունը և ձեռքբերումները, ինչպես նաև բուհի գիտահետազոտական լաբորատորիաներում կատարվող աշխատանքների արդյունքները: Համալսարանն ունի 3 ֆակուլտետ, 8 ամբիոն, որտեղ ուսում են ստանում բակալավրի, մագիստրատուրայի և միջին մասնագիտական առկա ուսուցման համակարգի ուսանողներ: 

Հ վարչապետը ծանոթացել է նաև Մարտունու շրջանում գտնվող Թաղավարդ գյուղում գործող «Ռեպսիդ» ձեթի գործարանի արտադրատեսակներին: Վարչապետին ներկայացվել է, որ ձեռնարկությունն արցախյան մաքուր հումքով արտադրում է արևածաղկի, հլածուկի ու կտավատի ռաֆինացված և չռաֆինացված ձեթ, և ընթացիկ տարում դրա համախառն արտադրանքն անցել է 2200 տոննան:

13347_am_3.jpg (700×467)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: