ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարկային բարեփոխումների շնորհիվ ԱՄՆ կվերադառնա շուրջ 4 տրլն դոլար. Թրամփ

Dominick Reuter / Reuters

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հարկային բարեփոխման շնորհիվ, որը Կոնգրեսում ընդունման վերջին փուլում է, տնտեսական աճը կարագանա և երկիր կվերադարձնի ամերիկյան ընկերությունների կողմից արտասահմանում ներդրված դրամական միջոցները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

«Չորս տրիլիոն դոլար կվերադառնա երկիր։ Դրանք այն փողերն են, որոնք երկար տարիներ «մնացել են»  արտասահմանում»,-  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նախագահ Թրամփը։

«Տնտեսությունն արդեն արձանագրել է 3 տոկոսանոց տնտեսական աճ։ Ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր է։ Կարծում եմ՝ մենք կարող ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 4.5, անգամ՝ 6 տոկոսի։ Յուրաքանչյուր տոկոսային կետ 2.5 տրլն դոլար է։ Մենք վերադարձել ենք խաղի մեջ և շուտով իսկապես կդառնանք լավագույնը»,-հայտարարել է երկրի նախագահը։

Կոնգրեսում հանրապետականները մտադիր են հաջորդ շաբաթ ընդունել հարկային բարեփոխումները, որով նախատեսվում է կտրուկ նվազեցնել բիզնեսի հարկային բեռը և սահմանափակ հարկային արտոնություններ տալ ֆիզիկական անձանց կատեգորիաների մեծ մասին։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    24°  12° 
    12.05.2024
    22°  11° 
    13.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: