Ինչպիսի՞ն էր 2017 թվականը Վրաստանի համար
Վրաստանի ներքաղաքական կյանքը բավական հագեցած էր թե՛ ընտրական գործընթացներով, թե՛ բարեփոխումներով:
Թերևս 2017թ-ին տեղի ունեցած ամենաառանցքային իրադարձությունը Սահմանադրական բարեփոխումներն էին՝ ուղղված խորհրդարանական կառավարման համակարգի ամրապնդմանը: Դեռ մայիսին Վրաստանի խորհրդարան ներկայացված նախագծին կտրուկ դեմ արտահայտվեցին երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և ընդդիմադիր որոշ ուժեր՝ հայտարարելով առանձին դրույթների հետ կապված իրենց անհամաձայնության մասին: Իշխանություններն ամեն կերպ փորձեցին նախաձեռնել երկխոսություն, կատարեցին որոշակի զիջումներ, այնուամենայնիվ դա բավարար չէր քաղաքական դաշտում լիարժեք կոնսենսուս ապահովելու համար: Կոնսենսուսի բացակայությունը չվրիպեց ո՛չ Վենետիկի հանձնաժողովի, ո՛չ Վրաստանի միջազգային գործընկերների ուշադրությունից, որոնք իրենց հայտարարություններում անդրադառնում էին այդ խնդրին: Այուամենայնիվ, խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունեցող Վրացական երազանքը երեք ընթերցումներով հաստատեց բարեփոխումները, ինչպես նաև հաղթահարեց նախագահ Մարգվելաշվիլիի վետոն: Ըստ բարեփոխումների՝ Վրաստանի նախագահը 2024 թվականից պետք է ընտրվի ոչ թե ուղղակի ընտրությունների միջոցով, այլ՝ ընտրական կոլեգիայի կողմից: 2024թ-ից վերանալու է նաև մեծամասնական համակարգը և 150 պատգամավորները պետք է ընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Բացի այդ, փոփոխություններ են մտցվում նախագահի և պատգամավորի թեկնածուների համար սահմանված տարիքային պահանջներում (համապատասխանաբար՝ 40 և 25), խորհրդարանը Քութայիսիից տեղափոխվում է Թբիլիսի և այլն: Փոփոխություններով սահմանվում է նաև, որ բոլոր սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ուղղությամբ: Չնայած ընդունված սահմանադրական փոփոխություններին, վրացական իշխանությունները, հաշվի առնելով առկա ճնշումները, նախատեսում են առանձին դրույթների նոր փոփոխություններ:
2017թ-ին Վրաստանում տեղի ունեցած կարևոր մյուս իրադարձությունը հոկտեմբերին կայացած տեղական ընտրություններն էին: Ոչ այդքան մրցակցային ընտրությունների արդյունքում իշխող Վրացական Երազանքը հաղթանակ տարավ բոլոր 73 ընտրատարածքներում: Ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը 51 ընտրատարածքում զբաղեցրել է երկրորդ տեղը, Եվրոպական Վրաստան կուսակցությունը՝ 9, իսկ Հայրենասերների դաշինքը՝ 11 ընտրատարածքում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում բավական մեծ էր ուշադրությունը մայրաքաղաք Թբիլիսիի նկատմամբ: Թբիլիսի տեղական ընտրություններում ևս հաղթանակ տարավ Վրացական երզանքը և Վրաստանի նախկին էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն դարձավ Թբիլիսիի նոր քաղաքապետ:
2017թ-ին կառավարման օպտիմալացման և առավել արդյունավետ աշխատանքի նպատակով տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխությունները: Նոյեմբերին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի որոշմամբ, Վրաստանում նախարարությունների թիվը 18-ից կրճատվեց 14-ի. լուծարվեցին էներգետիկայի, գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև եվրոպական կառույցներին ինտեգրման նախարարությունները: Միևնույն ժամանակ, կադրային և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 6 նախարար լքեց իր կաբինետը:
Տարվա ընթացքում Վրաստանում հանրային ամենամեծ հնչեղությունը ստացած իրադարձությունը թերևս Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըիի առևանումը և Ադրբեջան տեղափոխումն էր, ընդ որում, շրջանառվում էին լուրեր, որ վրացական կողմը ևս մասնակցություն է ունեցել այդ հատուկ գործողությունում: Թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ քաղաքական ուժերը բավական բացասական գնահատեցին նման աննախատեպ միջադեպը՝ կազմակերպելով տարբեր ակցիաներ: Բացի այդ, Վրաստանի միջազգային գործընկերները ևս իրենց մտահոգությունն արտահայտեցին դեպքի առնչությամբ և, կարելի է ասել, որ հենց այդ ճնշումն էր, որ Վրաստանի դատախազությանը ստիպեց հետաքննություն սկսել:
Հատկանշական է, որ տարվա ընթացքում հանրային դժգոհություն առաջացրեց նաև թուրքական կողմի ճնշմամբ Վրաստանում գյուլենական դպրոցների փակումը: Առավել մեծ հնչեղություն ստացավ նաև թուրքական կողմի պահանջով Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքի ձերբակալությունը, ով մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կազմակերպության գործունեությանն աջակցելու մեջ: Վրաստանում քաղաքական ապաստան ստանալու Չաբուքի դիմումները մերժվել են և եթե բողոքարկումը չբավարարվի, ապա նրան սպառնում է արտահանձնում Թուրքիա:
Բացի նշված իրադարձություններից, Վրաստանի ներքին կյանքում 2017թ.-ը առանձացավ նաև ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող վերադասավորումներով (մասնավորապես՝ հիմնական ընդդիմադիր ՄԱՇ կուսակցության պառակտումը), լարիի արժեզրկմամբ, տարեվերջին Թբիլիսիիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությամբ և այլն:
այլ նյութեր այս թեմայով
- Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաջորդ տարի երկու անգամ մեծացնել ամանորյա ծախսերը․ վարչապետ Փաշինյանը նշեց, որ ոչ մի հաշվաչկ չի արվել, սակայն հաջորդ տարի ՀՀ կառավարությունը կծախսի ոչ թե 271 միլիոն դրամ, ինչպես...
- Ե՞րբ է նշվում հին տոմարով նոր տարին Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին:
- Ինչպե՞ս պատրաստել գլինտվեյն՝ ամանորյա տաք և անուշաբույր գինի Որոշ բաղադրատոմսերում եփելու ընթացքում համեմունքներից ավելացնում են նաև ընկուզեղեն, չամիչ և դափնու տերև:
- Տարօրինակ ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր ծայրերից Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի...
- Տարբեր ժողովուրդների ամանորյա մենյուն Լեհաստանում ևս ձուկը տոնական սեղանի անպակաս մասն է, քանի որ լեհերն այն համարում են հարստության և ընտանեկան բարեկեցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ