ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

Էրդողանի կուսակիցը մեջլիսում հարձակվել է Կարո Փայլանի վրա

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հայ պատգամավոր Կարո Փայլանի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հայ պատգամավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի կողմից հարձակման է ենթարկվել:

Վեճը սկսվել է նրանից, որ Փայլանը կոչ է արել ֆինանսների նախարար Նաջի Աղբալային ուսումնասիրել Մեն կղզում բացահայտված օֆշորային սկանդալում Թուրքիայի ղեկավար կազմի ներգրավվածության հարցը: Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Իլքնուր Ինջեսյոզը դիմել է Փայլանին՝ ասելով. «Դու վերջին մարդն ես, ով կարող է մեզ բարոյականության դասեր տալ: Չնայած ոչ, դա էլ չես կարող լինել: Սա հատկապես ուզում եմ շեշտել, որ այս խորհրդարանում դու անգամ վերջին մարդը չես»: Ի պատասխան Էրդողանի կուսակցի նման հայտարարության՝ Փայլանը ասել է նրան. «Անբարտավանություն մի արա»: Հայ պատգամավորի խոսքերից հետո Ինջեսյոզը քայլել է դեպի նա՝ ցանկանալով հարձակվել, սակայն մյուս պատգամավորները միջամտել են և բախում չի եղել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 6.44 կմ/ժ
17 C°
 
17°  31° 
18.07.2018
21°  34° 
19.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: