ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանյան ջազի շունչը Մոսկվայում. գալա-համերգ՝ «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում

yerevan.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի, Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի, Մոսկվայի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի գալա-համերգին: Երեկոյի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին ողջունել է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ-բենդը: Մոսկվայի միջազգային երաժշտության տանը կայացած համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև հայկական ջազի մոտիվներով: Ջազային տարբեր խմբերի ղեկավարներից կազմված բենդում իրենց կատարումներով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Գևորգյանը (Արամո), կոնտրաբասահար Նիկողայոս Վարդանյանը, դուդուկահար Նորայր Քարտաշյանը և հարվածային գործիքներով` Արման Ջալալյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայկական ու համաշխարհային ջազային լավագույն ստեղծագործություններով և իմպրովիզներով հագեցած համերգային ծրագիրն արժանացել է հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին: Խոսելով իրենց տպավորությունների մասին՝ վերջինները նշել են, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում հնարավորություն ունեցան ևս մեկ անգամ վայելելու հայ ջազմենների կատարողական բարձր արվեստը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: