ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնական «անակնկալ». անկախության կողմնակիցների հերթական հաղթանակը

Reuters

Կատալոնիայի անկախության կողմնակիցները տոնում են ինքնավարության խորհրդարանական ընտրություններում կրած հաղթանակը. անկախության օգտին հանդես եկեղ կուսակցությունները 135 տեղանոց խորհրդարանում ստացել են 70 մանդատ՝ պահպանելով բացարձակ մեծամասնությունն ինքնավարության օրենսդիր մարմնում:

Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը ստացել է 34 մանդատ, իսկ Մադրիդի բանտում գտնվող Կատալոնիայի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասի «Կատալոնիայի ձախակողմյան հանրապետականներ» կուսակցությունը՝ 32 մանդատ: «Ազգային միասնության թեկնածուներ» ձախակողմյան կուսակցությունը ստացել է 4 մանդատ:

Այսպիսով, անկախության կողմնակից կուսակցություններն ինքնուրույն կարող են  հաստատել կատալոնական կառավարության՝ ժեներալիտետի ղեկավարի թեկնածությունը: Պետք է նշել, որ ընտրություններում առաջատարը «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունն է, որը, ստանալով ձայների 25.3 տոկոսը, խորհրդարանում ստացել  է 37 մանդատ. սա այս կուսակցության լավագույն արդյունքն է:

Նախնական արդյունքների հրապարակումից հետո Կատալոնիայի նախկին ղեկավար Կառելս Պուչդեմոնը Մադրիդից պահանջել է չեղարկել ուղիղ կառավարման վերաբերյալ սահմանադրության 155-րդ հոդվածը: «Եկել է ժամանակը, որ ոչ միայն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, այլև բազմաթիվ այլ մարդիկ ի գիտություն ընդունեն սա… Եվ այսպես, վաղվանից, երբ իրենց աշխատանքը կսկսեն նախարարությունները, 155-րդ հոդվածը պետք է չեղարկվի, բանտարկվածները պետք է ազատվեն, մեզ հարկավոր է հետ վերադառնալ»,- հայտարարել Է Պուչդեմոնը: Նա նաև ընդգծել է Կատալոնիայի «օրինական կառավարության» վերադառնալու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունեց անկախության հռչակագիր՝ հոկտեմբերի 1-ին անցկացրած հանրաքվեի արդյունքների համաձայն: Անկախություն հռչակելուց հետո Իսպանիայի Սենատն ուղղակի կառավարում հաստատեց Կատալոնիայի նկատմամբ՝ կիրառելով սահմանադրության 155-րդ հոդվածը: Միևնույն ժամանակ հայտարարվեց Կատալոնիայի խորհրդարանը ցրելու և կառավարության անդամներին պաշտոնանկ անելու մասին: Մադրիդի կողմից նշանակվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նշենք, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ռեկորդային է եղել՝ 82 տոկոս: Ինչպես հայտնել է Կատալնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ էնրիկ Միլոն, ընտրություններն անցել են նորմալ, առանց որևէ լուրջ միջադեպի:

Նման պայմաններում անկախության կողմնակից կուսակցությունների հաղթանակն արտահերթ ընտրություններում լուրջ ազդանշան է Մադրիդի համար: Ընտրությունների արդյունքներն ինչ-որ տեղ անկախության հանրաքվեի արդյունքների օրինականացում են, և Մադրիդն այլևս չի կարող անտեսել Կատալոնիայի բնակչության կամքը: Սակայն ակնկալել, որ իսպանական իշխանությունները հեշտությամբ կգնան զիջումների, չարժե. Ռախոյը վճռական է տրամադրված թույլ չտալու Կատալոնիայի անկախացումը, իսկ Կատալոնիայի նոր օրինական իշխանությունները հանդես են գալիս անկախանալու օգտին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: