ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ու՞մ է նոր բնակարանի բանալիներ հանձնել Տարոն Մարգարյանը

yerevan.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Ռաիսա Մկրտչյանին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին, Արցախյան պատերազմի մասնակիցներ Ապրես Հովհաննիսյանին և Հրանտ Աղաբեկյանին, Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆագոտահարների փոխկոնցերտմայստեր Անդրանիկ Քոչարյանին: Այս մասին փոխանցում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:

Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը Երևանի քաղաքապետարանում նախ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանի և Շաղիկ Մարտիրոսյանի ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը: 
Շնորհավորելով նորապսակներին ու նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նրանք առողջ ու երջանիկ վայելեն իրենց բնակարանները:
«Հանրապետության Նախագահի առաջարկով արդեն մի քանի տարի է՝ բարի ավանդույթ ենք ձևավորել, համաձայն որի, մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին և Արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքներին նոր բնակարաններ ենք նվիրում: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անառիկ են պահում մեր հայրենիքի սահմանները և իրենց տաղանդով ու մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Մեր երկրի համար նաև անչափ կարևոր է ամուր հայ ընտանիքներ ունենալը, և այսօր արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ գրանցվեց հերթական ամուսնությունը: Համոզված եմ, որ նախատոնական այս հաճելի իրադարձությունը կմնա ոչ միայն նորապսակների, այլ նաև բոլորիս հուշերում և ձեր նոր բնակարանները նորանոր հաջողություններ կբերեն ձեր ընտանիքներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` նոր բնակարանների տանտերերը նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված ու կարևոր էր, որն այժմ դարձավ նաև Ամանորի անմոռանալի նվեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: