ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգեր, որոնք Նոր տարին չեն նշում հունվարի 1-ին

Պարզվում է ոչ բոլոր երկրներում են Ամանորը նշում նույն օրը կամ նույն ճոխությամբ: Շատ երկրներում այս տոնը անցնում է գրեթե աննկատ:

Այսպես, Սաուդյան Արաբիայի կրոնական ոստիկանությունը նախազգուշացրել է թագավորույթան հպատակներին և այնտեղ ապրող օտարերկրացիներին Նոր տարվա տոնակատարությունների արգելման մասին, քանի որ մուսուլմանները հետևում են լուսնային օրացույցին: Արգելվում է խանութներում վաճառել այս տոնի հետ կապված որևէ ատրիբուտ:

Նոր տարին իսլամական օրացույցով նշվում է գարնանային գիշերահավասարի օրը` մարտի 21-ին, ինչը գրեթե միշտ համապատասխանում է մուհարամ սուրբ ամսվա առաջին օրվան, որը համարվում է Մուհամեդ մարգարեի և առաջին մուսուլմանների Մեքքայից Մեդինա տեղափոխվելու օրը:

Իսրայելում հունվարի 1-ը ևս սովորական աշխատանքային օր է, եթե իհարկե Նոր տարվա առաջին օրը շաբաթ չէ, որը սուրբ օր է հրեաների համար: Իսրայելցիներն իրենց Նոր տարին նշում են աշնանը` հրեական օրացույցով Թիշրեի ամսվա նորալուսնի օրը (սեպտեմբերին կամ հոկտեմբերին): Տոնը կոչվում է Ռոշ հա-Շանա և նշվում է 2 օր:

Հունվարի 1-ը տոն չէ նաև Իրանում: Երկիրն ապրում է սեփական օրացույցով: Իրանի օրացույցը կամ Արեգակնային հիջրան աստղագիտական արևային օրացույց է, որը մշակվել է Օմար Խայամի մասնակցությամբ և այդ ժամանակից ի վեր մի քանի անգամ ճշգրտվել է:

Նոր տարին Իրանում ըստ օրացույցի նշվում է գարնան առաջին օրը, ինչը համապատասխանում է մարտի 22-ին: Նոր տարին այնտեղ կոչվում է Նովրուզ:

Ի դեպ, Նովրուզը նշվում է ոչ միայն Իրանում, այլև Աֆղանստանում: Չնայած Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Ալբանիայում նշում են հունվարի մեկը, սակայն բավականին մեծ շուքով նշում են նաև Նովրուզը:

Բազմամշակութային Հնդկաստանում տոնակատարություններն այնքան շատ են, որ եթե բոլորն էլ նշեն, աշխատելու ժամանակ այլևս չի լինի: Այդ իսկ պատճառով դրանցից ոմանք դարձել են «տոներ ըստ ընտրության»: Այդ օրերին բոլոր հաստատություններում և գրասենյակներում աշխատում են, բայց աշխատակիցները կարող են ազատ օր վերցնել: Այդպիսի տոներից է նաև Ամանորը:

Նշենք, որ Հնդկաստանում կան Ամանորի մի քանի այլ տարբերակներ ևս: Մարտի 22-ին Նոր տարին նշվում է ըստ հնդկական միասնական ազգային օրացույցի: Հնդկաստանի տարբեր նահանգներում Նոր տարին ունի տարբեր անվանումներ և նշվում է տարբեր օրերի:

1949 թվականին նորաստեղծ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը որոշել է լուսնային օրացույցի առաջին օրն անվանել «Գարնան տոն» (Chun Jie) և հունվարի 1-ն ըստ արևմտյան օրացույցի՝ «Յուան-դան»: Այդ ժամանակից սկսած հունվարի 1-ը դարձել է պաշտոնական պետական տոն Չինաստանում: Բայց նույնիսկ այսօր չինացիներն այն չեն տոնում իբրև տարեմուտ` «արևմտյան» Նոր տարին չհամարելով գարնան տոնի մրցակից:

Նոր Տարին Չինաստանում անցնում է բավականին աննկատ: Միայն մեծ խանութներում և առևտրի կենտրոններում հետևելով արևմտյան ավանդույթներին՝ դրվում են փայլուն արհեստական տոնածառեր, Սանտա Կլաուսներ, իսկ չինացիներն իրենց արևմտյան բարեկամներին ուղարկում են Ամանորյա էլեկտրոնային բացիկներ: Եվ դա արվում է Սուրբ Ծննդյան օրը և ոչ թե Ամանորին:

Նոր տարին`«Յուան-դանը», Չինաստանում մինչ 20-րդ դարը հաշվվում էր ըստ լուսնային օրացույցի և նշվում էր առաջին լուսնային ամսվա առաջին օրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: