ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդարանում մենք անշեղուն կուրս ենք իրականացնում, և դա առավելություն է. Տիգրան Ուրիխանյան

«Արմեդիա» ՏՎԳ-ն հարցազրույցների շարք է պատրաստել Հայաստանի  Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ամփոփել 2017 թվականին իրականացված քայլերը և 2018-ի ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը: 

- Պարո՛ն Ուրիխանյան, ինչպիսի՞ն էր 2017թ-ը Ձեր խմբակցության և անձամբ Ձեզ համար աշխատանքային գործունեության տեսանկյունից: 

-  Բոլոր նրանք, ովքեր հետևել են խմբակցության գործունեությանը ականատես են եղել, որ մեր նախընտրական շրջանում, 6-րդ գումարման Ազգային Ժողովիա աշխատանքների բոլոր ամիսների ընթացքում ընտրողների, քաղաքացիների կողմից պատվիրակման, ինչպես նաև մեր կողմից հայտնաբերված խնդիրները միշտ բարձրացվել են: Դրանք բարձրացվել են այն գործառույթների շրջանակում, որ ունեն պատգամավորներն ըստ մանդատի՝ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով, ֆինանսական փաստաթղթերի քննարկումների ժամանակ, մասնավորապես, պետական բյուջեի և այլն: Այսինքն, եթե կարճ ասեմ՝ ապա այդ գործունեությունը եղել է բուռն, եղել է մեծ ցանկությամբ առաջարկել լուծումներ, ինչ-որ տեղ նաև պարտադրել, հնարավորինս՝ նաև ապահովել այդ լուծումները: Այնուամենայնիվ, հասկանալի պատճառներով, քանի որ մեր խմբակցությունն առայժմ քաղաքական մեծամասնություն չի հանդիսանում, անելիքները, մեղմ ասած, դեռ շատ են և մնալու են:

Ուստի, եթե ամփոփեմ, տարին հերթական անգամ ստեղծում է անշեղուն համոզմունք, որ աշխատանքը խորհրդարանում, և ոչ միայն, լինելու է ծավալուն, տևական և դժվար:

-  Ի՞նչ հիմնական ձեռքբերումներ և բացթողումներ կառանձնացնեք Ձեր գործունեության մեջ: 

-  Մեծ հաշվով, ընտրված քաղաքական միավորի և հատկապես խորհրդարանական խմբակցության գործունեության բացթողումներն ու ձեռքբերումները պետք է գնահատեն մեր ընտրողները՝ նրանք, ովքեր և պատվիրատուն են մեր աշխատանքի: Ուզում եմ նորից կրկնել: Այն, ինչ մենք առաջարկել են նախընտրական շրջանում, այդ թվում՝ ծրագրային դրույթների տեսքով՝ և´ ընթացիկ, և´ նախընտրական, դրանց հետևից մենք գնում ենք, գործընթացը շարունակական է: Այս իմաստով ես գոհացած եմ, որովետև այն ամենն, ինչ ասվել է, մենք շարունակում ենք պնդել, անշեղուն կուրս իրականացնել, առաջին հերթին սոցիալական և տնտեական հարթություններում առկա լուրջ և բոլորին հայտի խնդիրների շրջանակներում: Անշեղունությունը ընթացիկ և նախընտրական ծրագրերից, կարծում եմ, լուրջ առավելություն է ցանկացած քաղաքական ուժի համար:

Որքանով կհաջողվի քաղաքացու համար իր իսկ կյանքի համար տեսանելի փոփոխություններ իրականացնել, ցույց կտա ժամանակը: Բայց նորից կրկնում եմ, դժվարությունը կայանում է նրանում, որ քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում մենք չենք:

Ինչպիսի՞ ծրագրեր կան 2018թ-ի համար: Որո՞նք են լինելու Ձեր խմբակցության և Ձեր աշխատանքային գործունեության հիմնական ուղղությունները:  

- Այն օրանսդրական նախաձեռնությունները, մի շարք օրենքներ և օրենքներում փոփոխություններ, որոնք այս պահին շրջանառության մեջ են դրված և´ մեր տնտեսական բլոկի պատգամավորների կողմից, և´ մեր իրավական բլոկի պատգամավորների կողմից: Ձեր խոնարհ ծառան այս ամիսների ընթացքում արդեն 6 ներկայացված և մի քանի նախապատրաստվող նախագծերի հեղինակ է և տեսնենք, թե ողջախոհությունը թույլ կտա՞ խորհրդարանի մյուս գործընկերներին աջակցել դրանց անցկացմանը, այնուհետև դրանց իրականացմանը, թե՞ ոչ և բնական է՝ ծրագրերի մեջ դա է:

 Ձեզ հայտնի է, որ մենք նաև լիարժեք օգտվում ենք, փորձում ենք իրագործել նաև պատգամավորների վերահսկողական գործառույթի կողմից ընձեռնված հնարավորություններից, որովհետև մեր իրականության մեջ եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ կա խնդիր գործող օրենսդրության լիարժեք ու պատշաճ իրականացման: Պետական կառույցների, գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ խորհրդարանականների, օրենսդիրների վերահսկողությունը շատ ժամանակ տալիս է լուծումներ առանձին վերցված հարցերի հետ կապված, թե´ մարդկանց իրավունքների խախտումների, թե´ սոցիալական ճգնաժամային, սուր խնդիրների, թե´ պետական նշանակության, այդ թվում՝ արտաքին ուղղության հարցերի և այլնի հետ կապված:

Որքանո՞վ է դա հաջողվում: Հարցը հռետորական է: Այդուհանդերձ, դա այն կարևորագույն  ուղենիշերից է, որով պիտի զբաղվի յուրաքանչյուր ընտրված պատգամավոր, առավել ևս ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ: Վստահ եմ, որ մեր բոլոր ներկայացուցիչները դա իրականացնելու են, ինչպես նաև մեր խմբակցությունն ընդհանուր առմամբ:  

- Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին 2018 թվականին:

- Մաղթում եմ ուրախության հազարավոր առիթներ բոլոր մեր համաերկրացիներին, խաղաղություն, համերաշխություն, կայունություն և բարեկեցություն: Ցանկանում եմ, որպեսզի բոլորը լինեն առողջ ու երջանիկ, և որպեսզի ստեղծարար աշխատանքով, ինքնազարգացման, կատարելագործման ճանապարհով ընթանալու հնարավորությունները լինեն բացառապես բոլորի մոտ: Ցանկանում եմ, որպեսզի չլինեն թախծոտ աչքեր, խնդիրներով տարված քաղաքացիներ, որպեսզի չլինեն դառը և իրականությունից բխող բացասական մտքեր, որպեսզի բոլորի մոտ լինի ամեն ինչ լավ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    27 C°
     
    18°  15° 
    03.05.2024
    22°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: