ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են. ՀՀ ԱԺ նախագահ

parliament.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը դեկտեմբերի 29-ին` Ամանորին ընդառաջ, այցելել են Գեղարքունիքի մարզի ՀՀ ՊՆ N զորամաս և կայազորային զինվորական հոսպիտալ, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Խորհրդարանի նախագահին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:

ՀՀ ՊՆ N զորամասում խորհրդարանի ղեկավարը, Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորելով զինվորներին, շնորհակալություն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Արա Բաբլոյանը նշել է, որ երկրի անվտանգության երաշխավորը սահմանապահ տղաներն են, ովքեր իրենց կյանքի գնով անառիկ են պահում հայոց սահմանները:

Զինվորական հոսպիտալ այցի շրջանակում Արա Բաբլոյանը շրջել է տարածքով, ծանոթացել պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առողջական վիճակով: Հոսպիտալի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Խաչատրյանն Արա Բաբլոյանին ներկայացրել է հոսպիտալի առկա հնարավորությունները, բուժսպասարկման կազմակերպման ընթացքը:

Զինծառայողները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 55%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: