ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիբանանյան գործարարների այցից հետո նոր ներդրումներ են սպասվում

Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունն ամփոփել է լիբանանյան գործարար առաքելության արդյունքներն, ըստ որոնց, նոր ներդրումների և Հայաստանում արտադրություններ հիմնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այցը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 12-15-ը։

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և «MALIA Group» ընկերությունը հաջող բանակցություններից հետո արդեն փաստաթուղթ են ստորագրել։ Լիբանանյան ընկերությունը որոշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող ստարտափերին ծրագրային ապահովման, տեխնոլոգիական լուծումների պատվերներ տալ և վստահել առկա լուծումների սպասարկումը։

Մի քանի այլ պայմանավորվածություններ բանակցությունների կամ քննարկումների փուլում են։ «Tony’s food» ընկերությունը նպատակադրվել է սննդի կիսաֆաբրիկատների համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում՝ ռուսական շուկա արտահանելու նպատակով։ «Meptico» ընկերությունը քաղցրավենիքի և խմորեղենի արտադրության համար նախատեսված սննդային հավելումների, փոշիների արտադրություն հիմնելու ծրագիր է կազմել՝ նույնպես ռուսական շուկա արտահանելու նպատակով։

Քննարկումների փուլում է «Mike sports» ընկերության՝ Հայաստանում սպորտային հագուստի և պարագաների արտադրություն սկսելու ծրագիրը։ «Management and Development International Company»-ն նպատակ ունի ներդրումներ կատարել ՀԶՀ-ի մշակած նախագծերում։

Արտաշատում լիբանանյան «Bycop home textiles» ընկերությունն արդեն հիմնում է տեքստիլի արտադրություն (բիզնես ծրագիրն այցի հետ կապված չէ), որի ընթացքում ՀԶՀ թիմը խոստացել է աջակցել հետսպասարկման իր ամբողջ գործիքակազմով։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: