ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստան-Մակեդոնիա «պատմական» վեճը կարգավորվու՞մ է

EPA /UPG

Նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետությունը վերանվանելու վերաբերյալ հանրաքվեն այդ երկրի ներքին գործն է, և Հունաստանը մտադիր չէ միջամտել դրան: Այս մասին «ΑΝΤ-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոտզիասը՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ եթե այդ երկիրը չանվանափոխվի, ապա բավականին թանկ կվճարի դրա համար:

Հունաստանի և Մակեդոնիայի միջև վերջինիս անվանման հետ կապված վեճը շարունակվում է 1991 թվականից: Հարավսլավիայից վերջինիս հարավային մասի անկախացումից հետո հանրապետությունը վերցրեց Մակեդոնիա անվանումը, ինչը խիստ բացասական արձագանք ստացավ Հունաստանի կողմից:

Մակեդոնիայի Հանրապետությունը զբաղեցնում է Մակեդոնիա պատմական շրջանի մոտ մեկ երրորդը: Շրջանի մնացած հատվածը՝ երկու երրորդը, վերհասկում է Հունաստանը, ուստի և կարծում է, որ Մակեդոնիա անվանվելու իրավունքը պատկանում է իրենց:

Նշենք, որ 1995 թվականին կնքված ժամանակավոր համաձայնագրով Մակեդոնիայի համար սահմանվեց և մինչ օրս կիրառվում է նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետություն անվանումը. երկիրը ՄԱԿ-ին անդամակցում է հենց այս անվանումով: Սակայն, Հունաստանի համար անթույլատրելի է նման ժամանակավոր անվանմամբ՝ այդ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրոպական միությանը: 2011 թվականին Հաագայի դատարանը վճռեց, որ Աթենքը չպետք է խոչընդոտի ԵՄ-ին Սկոպյեի անդամակցությանը, սակայն փաստացիորեն Բրյուսելը պահում է Աթենքին տված խոստումը՝ մինչև խնդրի կարգավորումը բալկանյան այդ երկրին չընդունել իր կազմ: 

Աթենքում և Սկոպյեում հույս ունեն կարգավորել 24 տարի ձգվող վեճն առաջիկա 6 ամսվա ընթացքում: 2018 թվականի հուլիսի 11-12 նախատեսվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողով, որի ժամանակ դաշինքում ցանկանում են հայտարարել Սկոպյեի անդամակցության մասին: Ուստի, բացի Հունաստանից, Սկոպյեի վրա պետության անվանափոխության հարցում մեծ է նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճնշումը: Այս կապակցության փորձագետները նկատում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ 2014 թվականից ի վեր առաջին այցը Սկոպյե պատահական չէր և այն տեղի ունեցավ Նյու Յորքում հունվարի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի միջնորդությամբ Հունաստանի և նախկին Հարավսլավիայի Մակեդոնական Հանրապետության միջև մեկնարկող բանակցությունների նախօրեին:

Նշենք, որ եթե առաջիկա ամիսներին կողմերը չկարգավորեն այս հարցը, ապա այն Մակեդոնիայում ընտրությունների պատճառով կհետաձգվի մինչև 2020 թվական, ինչը նշանակում է, որ Սկոպյեն ստիպված կլինի կրկին սպասել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: