ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը կրկին փորձում է մոլորեցնել սեփական հանրությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի՝ 2017 թվականի երկրի տնտեսական զարգացմանը նվիրված նիստի ժամանակ ունեցած իր ելույթով կրկին փորձել է մոլորեցնել սեփական հանրությանն ու խեղաթյուրել իրականությունը: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ալիևը հայտարարել է, թե այդ հակամարտությունը պետք է լուծվի՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ շեշտելով միայն տարածքային ամբողջականությունը: Ավելին, նա նշել է, թե միջազգային հանրությունը ևս, այդ թվում՝ Եվրամիությունը, պաշտպանում են հենց այս մոտեցումը:

Բնականաբար, նման հայտարարությունը կարող է սեփական հնարության մի ստվար հատվածի մոտ ընկալվել որպես բացարձակ ճշմարտություն  և ոգևորություն առաջացնել: Այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտության հետ կապված միջազգային մոտեցումներին թեկուզ ոչ շատ ակտիվ հետևած անձանց մոտ Ալիևի հայտարարությունը հարցեր կառաջացնի: 

Բավական է միայն հիշել, որ Հայաստանի և Եվրամիության միջև 2017թ-ի վերջին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ամրագրում է հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Իսկ նման ձևակերպումը վերահաստատում է հայկական կողմերի այն դիրքորոշումը, որ հակամարտության լուծումն առանց Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման պարզապես անհնար է:

Այս համատեքստում կարևոր է նշել, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այս մոտեցումը Եվրամիության՝ որպես կառույցի և միության առանձին անդամ երկրների մոտեցումն է, և Համաձայնագրի վավերացումից հետո այն կդառնա ԵՄ ամրագրված դիրքորոշումը: Այս առումով առավել քան տրամաբանական է, որ ԵՄ-ն և ԵՄ անդամ երկրները հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտելիս պետք է հիմնվեն հենց այս մոտեցման վրա: Խոսքը վերաբերում է նաև բոլոր այն փաստաթղթերին, որոնց մեջ անդրադարձ կլինի Ղարաբաղյան հակամարտությանը, այդ թվում՝ Ադրբեջան-ԵՄ հնարավոր համաձայնագրին:

Ուստի, անկախ Ալիևի կողմից արված հայտարարություններին՝ անհրաժեշտ  է հիմնվել փաստերի վրա և առաջնորդվել դրանցով՝ չտրվելով տարաբնույթ մանիպուլյացիաների: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: