ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը կաջակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Իտալիայի ջանքերին. Լուկաշևիչ

Artsakhpress

Ռուսաստանը կաջակցի Իտալիայի ներկայացուցչության ջանքերին Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Ա. Ալֆանոյի հայտարարության, փոխանցում է News.am-ը:

«Մենք ամբողջությամբ կիսում ենք տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ ջանքերը շարունակելու Ձեր տրամադրվածությունը: Սա առաջին հերթին վերաբերում է Ուկրաինայի արևելքում հակամարտությանը: Հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու հարցում նախագահության կառուցողական դերի հույս ունենք: Անհրաժեշտ է Շփման խմբի բազմակողմանի աջակցություն որպես հակամարտող կողմերի՝ Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի միջեւ ուղիղ բանակցությունների առանցքային ձևաչափ: Դոնբասում խաղաղության հաստատման բանալին մինսկյան «Միջոցառումների համալիրի» ամբողջական կատարումն է: Անհրաժեշտ է հասնել  կրակի դադարեցմանը, սպառազինությունների հետքաշմանը և ամբողջ քաղաքական փաթեթի կատարմանը՝ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալ, սահմանադրական բարեփոխումներ, համաներում և տեղական ընտրություններ անցկացնել: Դրանից զատ, նախագահությունը պետք է ապահովի Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության  աշխատանքի իրապես օբյեկտիվ և անաչառ աշխատանքը:

Չի կարելի ջանքերը թուլացնել նաև այլ հակամարտությունների ուղղությամբ: Մենք շահագրգռված ենք Կոսովոյի խնդրի լուծմամբ՝ ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևի հիման վրա: Կաջակցենք նախագահության ջանքերին մերձդնեստրյան և ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման գործընթացներում: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ դերը Անդրկովկասում անվտանգության Ժնևյան բանավեճի շրջանակում Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսության հարցում»,- ասել է Լուկաշևիչը:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: