ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Ադրբեջանից հեռացել է մոտ 660 հազար հայ. փախստականների հարցերով համակարգող

1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի ունեցած ջարդերը Ցեղասպանության ակնհայտ դրսևորում էին: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է փախստականների հարցերով համակարգող Մարիամ Ավագյանը, փոխանցում է News.am-ը: 

Նրա խոսքով՝ Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ահռելի քանակությամբ փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ բնակչության նկատմամբ բռնության դրսևորումների մասին:

«Այս մասին բազմիցս գրել են նաև արտասահմանյան լրատվամիջոցները, ինչպիսին են «Ազատության ձայնը», New-York Times-ը, «Իզվեստիան» և այլն»,- պարզաբանել է Ավագյանը՝ դժգոհելով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը համապատասխան քարոզչական աշխատանք չի կատարում տարբեր խոշոր միջազգային կազմակերպություններում այդ իրադարձությունները պատշաճ ներկայացնելու համար: Նա նշել է, որ Բաքվի ջարդերի զոհերի ճշգրիտ թվի մասին տվյալներ չկան, սակայն որոշ գնահատականներով՝ Բաքվի ջարդերի ժամանակ սպանվել է մոտ 9 հազար մարդ, իսկ Սումգայիթում 700-ից ավելի:

Ավագյանը նաև հիշեցրել է, որ այս կամ այն երկրի ներկայացուցիչների` Բաքու պաշտոնական այցերի ժամանակ նրանք պարտավոր են այցելել «Շեհիդների» ծառուղի, որտեղ թաղված են հայկական ջարդերի կազմակերպիչները: Նա կոչ արեց ավելի մեծ ակտիվություն հանդես բերել՝ ուղղված այն բանին, որ Ադրբեջան այցելող տարբեր երկրների ներկայացուցիչները զերծ մնան այդ ծառուղի այցելելուց, ինչպես դա ժամանակին արել են Ռուսաստանի և Շվեյցարիայի նախագահները:

Դրանից զատ, նրա գնահատմամբ՝ 1988 թվականից սկսած և 1990 թվականին Խորհրդային Ադրբեջանից հեռացել է մոտ 660 հազար հայ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 11.27 կմ/ժ
18 C°
 
14°  25° 
24.05.2018
15°  23° 
25.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։