ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էմիլ Ջամիլ Լահուդը` Լիբանանի հայ նախագահը

lebarmy.gov.lb

Լիբանանի հայ համայնքը համարվում է Սփյուռքի և Մերձավոր Արևելքի խոշորագույններից մեկը: Լիբանանի հայերի մեծամասնությունը Օսմանյան Թուրքիայից  ներգաղթածների ժառանգներն են: Հազարավոր հայ փախստականներ գաղթում էին Սիրիա և Լիբանան՝ ձևավորելով այնտեղ մի շարք բնակավայրեր: Լիբանանի քրիստոնյաները և մահմեդականները ստեղծեցին բոլոր պայմանները հայ փախստականների համար, գրում է Noev-kovcheg.ru-ն:

Հայերն, իրենց  հերթին, մեծ ներդրում են ունեցել Լիբանանի զարգացման գործում: Ողջ պատմության ընթացքում բնակվելով երկրի տարածքում՝ հայերն ակտիվ մասնակցություն  են ունեցել երկրի կայացման մեջ և կյանքի տարբեր ոլորտներում՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն, արվեստ, կրոն: Եվ, իհարկե, հարկ է նշել, որ երեք լիբանանյան նախագահներ հայկական արմատներ ունեն:

Կամիլ Նիմր Շամուն եղել  է Լիբանանի նախագահը 1952-1958 թվականներին: Շամունը ծնվել է 1900 թվականի ապրիլի 3-ին, Դել-էլ-Կամար քաղաքում, Օսմանյան կայսրության  տարածքում հայ-մարոնիտական ընտանիքում:

Էլիաս Յուսուֆ Սարգիսը եղել  է Լիբանանի նախագահը 1976-1982 թվականներին: Սարգիսը ծնվել է 1924 թ. Լիբանանի Շաբանյահ լեռնային գյուղում: Էլիասի հայրը Օսմանյան կայսրությանից գաղթած մաքրարյուն հայ էր, իսկ մայրը` ղպտի քրիստոնյա:

Էմիլ Ջամիլ Լահուդը ողել է Լիբանանի 11-րդ նախագահը, ով զբաղեցրել  է  պետության ղեկավարի պաշտոնը  գրեթե մեկ տասնամյակ (1998-2007թթ.) Ծնվել է 1936 թվականին Լիբանանյան գեներալի ընտանիքում՝ Ջամիլ Լահուդի և հայուհի` Ադրինե Կարաբաջակյանի, ում ծնողները Լիբանան են փախել Օսմանյան կայսրությունից՝  Հայոց ցեղասպանության տարիներին: Էմիլի և նրա եղբայրների դաստիարակության  մեջ մեծ դեր է խաղացել նրանց մայրական կողմի պապիկը` Մինասը: Այդ իսկ պատճառով, չնայած Լահուդի հայրը մարոնիտ էր, նա մեծացել է հայկական ավանդույթների համաձայն:

Էմիլը  գնաց հոր հետքերով և դպրոցը ավարտելուց հետո ընդունվեց Բեյրութի ծովային ակադեմիան: Դրանից հետո նա շարունակեց ուսումը Մեծ Բրիտանիայի ռազմածովային քոլեջում: Հետագայում փայլուն զինվորական կարիերան Լահուդին հնարավորություն տվեց դառնալ լիբանանյան զորքերի գլխավոր հրամանատարը: Իսկ 1998 թվականին խորհրդարանը նախագահ ընտրեց 62 ամյա Լահուդին: Ընդհանուր առմամբ  Էմիլ Ջամիլ Լահուդը բացարձակ ազնիվ, խելացի, սառնարյուն մարդ էր, չէր սիրում  հայտնվել  հանրության մեջ, խուսափում էր լրագրողներից:

Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ Լահուդը ակտիվորեն աջակցել է հայ համայնքին: Հենց նա կազմակերպեց հայ բնակչության պաշտպանությունը մահմեդական հարձակումներից:

Լահուդի օրոք ավելի քան 40 հայ տարբեր բարձր պաշտոններ են զբաղեցրել  Լիբանանի տեղական ինքնիշխանության մարմիններում, հաղորդում է Timetoanalyze.wordpress.com-ը:  

Լիբանանի միայն երեք քաղաքներում `Լեռնային Լիբանանի, Բեյրութի և Բեքաայի հայերն ընտրվել են քաղաքապետ, փոխքաղաքապետ, քաղաքապետարանի խորհրդի անդամ և համայնքների ղեկավարներ: Նրանցից գրեթե բոլորը ներկայացնում էին ՀՅԴ-ն: Իսկ «Հնչակ» Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից և «Ռամկավար Ազատական» կուսակցությունից ընտրվել է Բեյրութի համայնքների մեկական  ղեկավար: Պուրչ Ամուտ և Այնչրա քաղաքների քաղաքապետեր նույնպես հայեր են ընտրվել: Կարելի է ասել, որ սա բացառիկ երևույթ էր  ողջ Սփյուռքում:

Էմիլ Լահուդը ակտիվորեն աջակցել է Լիբանանում գտնվող հայերին `սկսած ռազմական կարիերայի տարիներից, ապա նաև նախագահի պաշտոնում, և շարունակում է դա անել մինչ օրս: Էմիլ Լահուդը ամուսնացած է հայուհի Անդրե Ամադեի հետ: Ամուսինների հարսանիքը նույնպես խիստ հայկական ավանդույթների համաձայն է տեղի ունեցել, գրում է Barev.today-ը:

Հենց Էմիլ Ջամիլ Լահուդի ջանքերի շնորհիվ 1997 թ.-ին Լիբանանի Ազգային ժողովն ընդունել է բանաձև, որով  ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակի օր: Իսկ 2001 թվականին Էմիլ Լահուդն առաջին անգամ այցելել է Հայաստան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: