ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելին կհաջողվի՞ մնալ կանցլեր. մեկնաբանում է գերմանացի փորձագետը (բացառիկ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Գերմանիայում կայացած կոալիցիոն բանակցությունների վերաբերյալ՝ Դրեզդենի Տեխնիկական համալսարանի՝ աջակողմյան ծայրահեղականության գծով փորձագետ Վեռներ Ջ. Պատցելտի հետ:

- Պարո՛ն Պատցելտ, Մերկելի պահպանողականներն ու Սոցիալ-դեմոկրատները նախնական համաձայնության են եկել: Ի՞նչ է դա նշանակում:

- Ուրբաթ օրը Մերկելի կուսակցությունն ու Սոցիալ-դեմոկրատները համաձայնել են մի թղթի շուրջ, որը հիմք է տալիս կոալիցիայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների համար: Փաստաթուղթն արդեն հրապարակվել է` 28 էջ, որում ամրագրված են քրիստոնյա-դեմոկրատական ​​միության դիրքորոշումների մեծ մասը: Իմ կարծիքով՝ Սոցիալ-դեմոկրատները լուրջ դժվարություններ կունենան բանակցություններն ավարտին հասցելու համար կոնսենսուս ապահովելու հարցում:

Այժմ առաջին փուլն ավարտվեց: Գլխավոր քաղաքական գործիչները համաձայնել են, որ փաստաթուղթը բավականին մոտ է նրան, ինչ քրիստոնյա դեմոկրատները պահանջել են նախկինում և նույնիսկ նրան, ինչ պահանջել է AFD-ն: Բաց է մնում այն հարցը, թե արդյոք Սոցիալ-դեմոկրատական ​​հիմնական կազմակերպությունները կճանաչեն այս փաստաթուղթը:

 - Որո՞նք են հիմնական խնդիրները:

- Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության անդամները պետք է համաձայնեցնեն փախստականների խնդիրը. բանակցող կողմերը նույնիսկ համաձայնեցրել են այն ապահով պետությունների ցանկը, որտեղ ապաստան հայցողները հեշտությամբ կարող են հետ վերադառնալ: Սա հենց այն է, ինչ ԱՖԴ-ն երեք տարի շարունակ պահանջել է, և ներկայումս սոցիալ-դեմոկրատները վերջապես հանձնվել են: Սա, կարծես թե, ամենադժվար հարցն է, և դեռևս պարզ չէ, թե արդյոք ՍԴ-ի կազմակերպությունները կհամաձայնեն այս կարգավորումներին:

- Եթե ենթադրենք, որ Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության կազմակերպությունները համաձայն են, կարո՞ղ ենք ասել, որ Մերկելի վարած քաղաքականությունը հիմնականում կպահպանվի: 

- Հատկապես ներգաղթի հարցերում զգալի փոփոխություններ կլինեն: Այդ փոփոխությունները շրջադարձային կլինեն: Համաձայնեցված է, որ կլինի ներգաղթի վերին շեմ, ինչպես նաև այն, որ ներգաղթի հարցը պետք է լուծվի գերմանական հասարակության կարիքները հաշվի առնելով, այլ ոչ թե ընդհակառակը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: