ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկայի հայ դատի գրասենյակը ներողություն է պահանջում «կեղտոտ հայ» ձևակերպման համար և կոչ անում հայերին միանալ նամակ-պահանջին

Ամերիկայի հայ դատի գրասենյակի արևմտյան թևը նամակ է հղել Comedy Central-ի ղեկավար Քենթ Ալթերմանին՝ պահանջելով անհապաղ ներողություն խնդրել Daily Show հաղորդման ժամանակ հաղորդավար Թրևոր Նոանի գործածած «կեղտոտ հայ» (filthy Armenians) արտահայտության համար: Այս մասին հայտնում է Yerakouyn.com-ը:

Հայկական կառույցի նամակ-պահանջին կարող են միանալ բոլոր հայերն այս հղումով՝ Take action! Send a letter to Kent Alterman NOW! 

Յուրաքանչյուրի նամակը կարևոր է, և պետք չէ սպասել, որ ուրիշներն անեն դա: Պարզապես պետք է մուտքագրել անունը, հասցեն և էլ.փոստի հասցեն և սեղմել «Ուղարկել»:

Նշենք, որ հաղորդավար Թրևոր Նոանը Daily Show հաղորդաշարի ընթացքում մեջ է բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ թվիթերում արած հրապարակումներից մեկը, որում Թրամփը հայտարարել է, թե իր երկու կարևորագույն հատկանիշները միշտ եղել են մտավոր վիճակի կայունությունն ու խելացի լինելը: Ի պատասխան այս հրապարակման՝ հաղորդավարն ասել է.«Սա իսկապես ծիծաղելի է: Նույնն է, որ ինչ-որ մեկն ասի. «Ես իսկապես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հայից»»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: