Աշխարհի հայտնի հայազգի զինվորականները (Կարամանուկյան, Լահուդ, Կույումջյան)
Հայերը համաշխարհային պատմության մեջ գրավել են և դեռ շարունակում են գրավել աչքի ընկնող տեղ: Հայաստանն աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդավոր ռազմական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև մշակույթի, սպորտի, բիզնեսի և այլն: Շատ հաճախ մենք փաստում ենք, որ այս կամ այն համաշխարհային հռչակ վայելող անձը հայկական ծագում ունի:
«Արմեդիա» ՏՎԳ-ն սկսել է աշխարհում տարբեր երկրների զինված ուժերում ծառայած բարձրաստիճան հայ զինվորականների գործունեության մասին պատմող նյութերի շարք: Ձեզ ենք ներկայացնում հայազգի տաղանդավոր զինվորականներ Արամ Կարամանուկյանի, Էմիլ Լահուդի, Հերնան Կույումջյանի կյանքը ու պրոֆեսիոնալ գործունեությունը:
Արամ Կարամանուկյան
Ծնվել է 1910թ. Այնթափում: Մեծ եղեռնից հետո ընտանիքով հաստատվել են Հալեպում։ 1934թ.-ին ավարտել է ֆրանսիական բանակի սիրիական գնդերի համար սպաներ պատրաստող Դամասկոսի զինվորական դպրոցի հրետանային բաժինը։ 1938 թ.-ին մասնագիտության մեջ հմտանալու նպատակով մեկնել է Ֆրանսիա, 1945 թ.-ին՝ ընդունվել Փարիզի ֆրանսիական բանակի բարձրագույն ռազմական հաստատություն։ 1946 թ.-ին Սիրիայի անկախության ձեռքբերումից հետո Կարամանուկյանը մասնակցել է սիրիական ազգային բանակի կազմավորմանը։ 1948 թ.-ին Իսրայելի դեմ պատերազմում եղել է հրետանային գնդի հրամանատար, 1949–1957 թվականներին՝ սիրիական բանակի հրետանու ընդհանուր հրամանատարը։ 1957 թ.-ին նշանակվել է Սիրիայի ռազմական կցորդ ԱՄՆ-ում։ 1964թ.-ից մասնակցել է իրավունքի դասընթացների Բեյրութի ֆրանսիական, ապա Փարիզի համալսարաններում, 1972թ.-ին ստացել է իրավունքի դոկտորի գիտական աստիճան։
1978թ.-ին ֆրանսերեն լեզվով լույս տեսած «Օտարականները և զինվորական ծառայությունը» գրքի գլուխներից մեկը նվիրել է Հայկական լեգեոնի պատմությանը՝ օգտագործելով նորահայտ փաստաթղթեր և նյութեր։
Արամ Կարամանուկյանը մինչ օրս էլ շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում միակ հայը, ով բարձրագույն զինվորական պարգևների է արժանացել ոչ միայն Սիրիայում, այլև Լիբանանում, Եգիպտոսում և Ֆրանսիայում:
Էմիլ Լահուդ
ծնվել է 1936 թ. հունվարի 12-ին Լիբանանի Բաբդաթ քաղաքում։ Նա գեներալ Ջամիլ Լահուդի կրտսեր որդին է։ Մայրը՝ Ադրինե Բաջակյանը, հայկական ծագում ունի և Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից է։ Էմիլ Լահուդի մորական կողմի մեծ տատն ու պապը Թագուհի Քալեբջյանն ու Մինաս Սագերյանն էին, ովքեր Օսմանյան կայսրության Ադապազար քաղաքից էին։
1962թ-ին Լահուդը ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ 1976թ.-ին նա արդեն երկրորդ կարգի կապիտան էր։ Այնուհետև 1980 թ.-ից ծառայել է որպես Ռազմածովային նավատորմի կապիտան, իսկ 1985 թ. հունվարի 1-ից՝ Ռազմածովային նավատորմի ադմիրալ։
1970թ.-ին Լահուդը նշանակվել է բանակի 4-րդ դիվիզիայի տրանսպորտի ստորաբաժանման ղեկավար, իսկ 1980թ.-ին՝ բանակի աշխատակազմի ղեկավար։ 1983թ.-ին Պաշտպանության բանակում ստանձնել է վարչական պաշտոն՝ նրան է վստահվել նախարարության պաշտոնյաների և Լիբանանի բանակի հրամանատարության միջև համակարգումը: Փայլուն ծառայության համար արդեն 1985թ.-ին Լահուդին շնորհվել է փոխծովակալի կոչումը: 1989թ.-ին ստացել է գեներալի կոչում՝ դառնալով լիբանանյան բանակի գլխավոր հրամանատարը: 1998թ.-ին Էմիլ Լահուդը դարձել է երկրորդ հայը, ով հաղթել է Լիբանանի նախագահական ընտրություններում:
Հերնան Կույումջյան
Ծնվել է 1942թ. ապրիլի 14-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: 1957թ. ընդունվել է Ռազմածովային ակադեմիա, որն ավարտել է առաջին կարգի միչմանի դասային աստիճանով:
1962թ.-ին նշանակում է ստացել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում գտնվող ESMERALDA ռազմական նավատորմում: 1964 թ. նա անցել է վերապատրաստման հատուկ դասընթաց Բրիտանիայում և ծառայել որպես հածանավի օպերատիվ կետի հրամանատար: 1987թ. կապիտանի կոչումով ղեկավարել է ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի լոգիստիկայի բաժինը: 1988-ին նշանակվել է Փարիզում Չիլիի դեսպանատան ռազմածովային կցորդ: 1995թ.-ին Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ղեկավարն էր՝ արդեն փոխծովակալի կոչումով:
Կույումջյանը 2005 թվականից «Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի» անդամ է, ինչպես նաև Չիլիում հայերի ազգային միության նախագահը: 2006 թվականին նա արժանացել է Չիլիի նավատորմի ծովակալի կոչմանը:
Լինելով հայազգի առաջին բարձրաստիճան զինվորականը Չիլիի ռազմածովային ուժերում՝ նա արժանացել է բազմաթիվ շքանշանների։ Նրա այգում Չիլիի դրոշի և ծովակալի զինանշանի կողքին ծածանվում է հայկական դրոշը։ «Հայկական եռագույնն ամենուր ինձ հետ է: Ձմռանը հայկական եռագույն շարֆ եմ կապում: Քույրս է գործել ինձ համար, և ես դա կրում եմ ամեն օր և ռազմածովային բոլոր արարողությունների ժամանակ: Երկու երկրները բաժանող տասնչորս հազար կիլոմետրը խոչընդոտ չէ. ես ինձ չափազանց հայ եմ զգում և հուզվում եմ այդ դրոշը տեսնելիս»,- նշել է տաղանդավոր հայորդին:
այլ նյութեր այս թեմայով
- Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։
- Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիր Տերյանն իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի...
- Հակոբ Մարթայան. հայ, ում մասին թուրքերը չեն կարող չխոսել «Հայերը ճիշտ են անում, որ հիշում են իրենց հերոսներին»,-ասել է Աթաթուրքը՝ հավելելով, որ միևնույնն է թուրքերն են...
- Ասատուր Սարաֆյան` մեքենաների ավտոմատ փոխանցման տուփի գյուտարարը Սարաֆյանին են պատկանում նաև բենզինի տարրայի պոմպի, ինչպես նաև շարժիչի յուղի չափիչի գյուտերը:
- Ալեքսանդր Քեմուրջյան` առաջին մոլորակագնացների հեղինակը Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 4-ին Վլադիկավկազում: Նրա հայրը սերում էր Տրապիզոնի հայերի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ